Skip to main content

Հուլիոս Էվոլա, «Հեծնի՛ր վագրին. հոգու արիստոկրատի գոյատևման ձեռնարկ» (Հատված)

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ. ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ

Ա. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՆ ՈՒ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԱՐԴԸ

«Այս գիրքը նպատակ ունի ուսումնասիրել այն հատկանիշներից մի քանիսն, որոնց համաձայն մեր ժամանակաշրջանն, ընդհանուր առմամբ, տարրալուծման ժամանակաշրջան է: Միաժամանակ գիրքն անդրադառնում է այն հարցին, թե ինչպիսի վարք ու գոյության ինչ ձև է նպատակահարմար տվյալ հանգամանքներում մարդու կոնկրետ տեսակի համար:

Պետք է նկատի ունենալ այս սահմանափակումը: Այն, ինչ ես պատրաստվում եմ ասել, չի վերաբերում մեր օրերի հասարակ մարդուն: Հակառակը, ես նկատի ունեմ մարդուն, ով ինքն իրեն տեսնում է ներգրավված այսօրվա աշխարհի մեջ, նույնիսկ դրա ամենախնդրահարույց ու բուռն բնագավառներում, բայց ներքուստ չի պատկանում այդպիսի աշխարհին, ու ոչ էլ պատրաստվում է հաշտվել դրա հետ: Նա զգում է իրեն, ըստ էության, իր ժամանակակիցների մեծամասնությունից տարբեր տեսակ:

Նման մարդու բնական տեղը, երկիրը, որտեղ նա օտարական չէր լինի, Ավանդության աշխարհն է: Ես ավանդություն բառն օգտագործում եմ հատուկ իմաստով, որը սահմանել եմ այլ աշխատության մեջ: Այն տարբերվում է հասարակ կիրառումից, բայց մոտ է նշանակությանը, որն իրեն տվել է Ռենե Գենոնը՝ ժամանակակից աշխարհի ճգնաժամի իր վերլուծության մեջ: Այս մասնավոր նշանակությամբ, քաղաքակրթությունը կամ հասարակությունն «ավանդական» է, երբ այն կառավարվում է ընդամենը մարդկայինից կամ անհատականից վեր կանգնած սկզբունքներով, և երբ իր բոլոր ոլորտները կազմավորվում ու կառավարվում են վերևից, և ուղղված են դեպի այն, ինչ վերևում է: Պատմական ձևերի բազմությունից այն կողմ, գոյություն է ունեցել Ավանդության ընդհանուր առմամբ միատիպ և անփոփոխ աշխարհ: Ես այլ աշխատություններում փորձել եմ սահմանել նրա արժեքներն ու հիմնական դասակարգումները, որոնք ցանկացած իրեն բարձր իմաստով նորմալ անվանող և իրական նշանակությամբ օժտված քաղաքակրթության, հասարակության, կամ գոյության կարգի հիմքն են հանդիսանում»:

Comments

Popular posts from this blog

Ոչ, խունկն ու սոդան ընդհանրապես չեն օգնի. հոդված քաղցկեղի մասին

Ոգեշնչված է Արման Գասպարյանի panarmenian.net-ում հրապարակած «Խունկն ու սոդան չեն օգնի» հոդվածից ու դրան հաջորդած քննարկումից : Քաղցկեղը, բնականաբար, ուժեղ էմոցիոնալ արձագանք առաջացնող ախտորոշում է: Իսկ այն, ինչ առաջացնում է ուժեղ էմոցիոնալ արձագանք, դժվարացնում է ռացիոնալ երկխոսությունը: Նախքան քաղցկեղի բուժման եղանակների քննարկմանն անցնելը, մի փոքր պատմեմ իմ փորձի մասին: Ես ու քաղցկեղը Գրեթե մի տարի առաջ ես ձախ ամորձուս վրա գոյացություն հայտնաբերեցի: Երեք հնարավոր դիագնոզ կարող էր լինել՝ վարիկոզ, ցիստ, ուռուցք: Երեքից ամենավախենալին, բնականաբար, չարորակ ուռուցքն էր, ու որոշ մտատանջություններից հետո մտքումս որոշեցի, որ հավանաբար հենց դա էլ կլինի: Ես քաղցկեղի ռիսկային գոտում գտնվող մարդ եմ՝ ելնելով իմ բնակավայրից, սննդակարգից, ծխելու փաստից: Այդ իրավիճակում միակ ռացիոնալ որոշումը կլիներ գնալ բժշկական զննության: Բայց ես, վախի պատճառով, երկար ժամանակ նույնիսկ չխոսեցի դրա մասին ինչ-որ մեկի հետ: Սթրեսը բերեց էրեկցիայի մասնակի խանգարման, որը ես նույնպես վերագրեցի ուռուցքին:

Բանավեճի արվեստը. 3 «չի՛ կարելի»-ներ

Որոշեցի բանավեճի արվեստի մասին հոդվածաշար գրել: Ի վերջո, հայալեզու շրջանում միայն առանձին անհատներ են նրան տիրապետում գիտակցաբար: Այս անգամ, որքան էլ ոչ տիպիկ լինի ինձ համար, կսկսեմ ոչ թե հիմունքներից, այլ երեք «չի՛ կարելիներից», որոնք այդքան հաճախ են պատահում մեր բանավեճերում: Ցանկացած դեպքում, բանավեճ սկսելուց առաջ անկեղծորեն ինքներդ ձեզ հարց տվեք. ի՞նչ արդյունքի եք ձգտում: Եթե միայն ցանկանում եք ապացուցել, որ ճիշտ եք, ապա մի բանավիճեք: Դուք ճիշտ եք, ու եթե նույնիսկ իրականում ճիշտ էլ չեք, ապա ձեզ հակառակում համոզելը կպահանջի լիքը ավելորդ էներգիա, կարող է առաջացնել վիրավորվածության զգացողություն ու ոռի մրմռալ բանավեճում պարտված կողմի մոտ: Իսկ եթե իրոք ցանկանում եք պարզել, թե երկու և ավելի տեսակետներից որն է ճիշտ, ապա խնդրում եմ, մի օգտվեք հետևյալ փաստարկներից: Ռասսելի թեյաման Եթե ես հայտարարեի, որ Երկրի ու Մարսի միջև էլլիպտիկ շրջագծով չինական թեյաման է թռչում, ոչ ոք չէր կարողանա ժխտել իմ պնդումը, եթե ես բավականաչափ զգույշ լինեի, որ ավելացնեի՝ թեյամանն այնքան փոքր է, որ ա