2008 թվականին ճապոնական մի շարք գիտահետազոտական հաստատությունների համատեղ հետազոտության թեման էր՝ կարդալ մարդու տեսած պատկերն ուղեղային ալիքները գրանցելու միջոցով: Փորձի արդյունքների մանրամասն գիտական նկարագրությունն, իհարկե, կարող եք կարդալ այստեղ , իսկ ես պարզապես ցույց կտամ փորձերի արդյունքը պատկերող տեսահոլովակը: Ձախ կողմում փորձի սուբյեկտին ցույց տրված նկարն է, աջում՝ գրված արդյունքը. Ափսոսում եմ, իհարկե, որ վերարտադրման փոքր ճշգրտության հետևանքով անիմաստ կլիներ այս փորձի սահմաններում գրանցել ոչ թե ցուցադրված, այլ երևակայության միջոցով ստացված պատկերներ գրանցել վերստուգման գործնականում անհնարին լինելու պատճառով: Իսկ այժմ Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի գիտնականները մշակել են... վիդեոինֆորմացիան ուղեղային ալիքներից վերարտադրելու հնարավորություն: Ահա տեսահոլովակը, որի աջ կողմում փորձի սուբյեկտին ցուցադրված տեսահոլովակն է, աջում՝ վերարտադրվածը. Իսկ հիմա պատկերացրեք. փորձի արդյունքը, կատարելագործվելուց հետո (իսկ առաջընթացն 2008-ի ճապոնական փորձի համեմատ, կարծում եմ, ա