Skip to main content

Posts

Showing posts with the label կինո

La Science des Rêves/The Science of Sleep/Երազների Գիտությունը

Ես գեղեցիկ իրեր եմ հավաքում: Մի զույգ կոշիկ: Ակնոց: Հեռախոս: Գրամեքենա: Նրանք փայտից ու կաշուց են: Ակնհայտ կարկատաններով: Նրանց նուրբ ու ավարտուն տեսքը բարեհամբույր է: Ու նրանք լուռ են:   LA SCIENCE DES RÊVES Ռեժիսոր`  Միշել Գոնդրի Սցենար` Միշել Գոնդրի Պրոդյուսեր` Ջորջ Բերման Երաժշտություն`  Ժան-Միշել Բերնար Ստեֆանի դերում՝  Գաել Գարսիա Բերնար Ստեֆանիի դերում՝ Շարլոտ Գինսբուրգ «Երազների Գիտությունը» ռեժիսոր Միշել Գոնդրիի հաջորդ աշխատանքն է՝ «Eternal Sunshite of the Spotless Mind»-ից հետո: Այս ֆիլմում Գոնդրին փորձել է աշխատել անկախ/փոքրաբյուջե ֆիլմի ֆորմատի մեջ, ինչը չնայած նրան տվել է շատ ավելի մեծ ստեղծագործական ազատություն, բայց նաև զրկել է ֆիլմը հղկվածության, ինտելեկտուալ ու էմոցիոնալ խորության այն աստիճանից, որն ունի «Eternal Sunshine»-ը: Արդյունքում ստացվել է ֆիլմ, որը նույնիսկ առանց թանկարժեք հատուկ էֆեկտների բավականին հետաքրքիր ու համոզիչ վիզուալ մաս ունի, ու օրիգինալ է միգուցե հենց հղկվածության պակասի շնորհիվ: Ինչևէ, ֆի...

Դարրեն Արոնոֆսկի, «The Fountain». վերլուծություն

«Ու վտարեց Տերն Ադամին ու Եվային Եդեմի այգուց ու հրե սուր կանգնեցրեց, որ պաշտպանի Կենաց Ծառը»: Ծննդոց 3:24   THE FOUNTAIN Ռեժիսոր` Դարրեն Արոնոֆսկի Սցենար` Դարրեն Արոնոֆսկի, Արի Հանդել Պրոդյուսերներ` Էրիկ Վատսոն, Արնոն Միլչան, Յաին Սմիթ Երաժշտություն` Կլինտ Մանսել Թոմի դերում՝ Հյու Ջեքման (X-Men, Australia, Swordfish) Իզիի դերում՝ Ռեյչլ Վեյսց (Mummy) "The Fountain"-ը կարող էր դառնալ Արոնոֆսկու առաջին խոշոր աշխատանքը. Warner Bros. ընկերությունը դեռ 2002 թ. գնել էր ֆիլմի նկարահանման իրավունքները: Թոմի դերը պետք է խաղար Բրեդ Պիտը, իսկ Իզիի դերը՝ Կեյտ Բլանշետը: Բայց Պիտի ու Արոնոֆսկու միջև տարաձայնություններ առաջացան, ու ֆիլմի նկարահանումը հետաձգվեց անորոշ ժամանակով: 2006 թվականին Դարրեն Արոնոֆսկին վերջապես նկարահանեց ու թողարկեց The Fountain-ը կես բյուջեով: Համակարգչային հատուկ էֆեկտների փոխարեն նա օգտագործեց ավելի էժան մակրոլուսանկարչություն, իսկ գլխավոր դերերը խաղացին Հյու Ջեքմանն ու Ռեյչլ Վեյսցը:

ՄԷԿ ԿԱԴՐ-2012

Մայիսի 24-ից 31-ը ՆՓԱԿ-ում անց է կացվելու «Մէկ Կադր» կարճ ֆիլմերի ամենամյա 10-րդ միջազգային փառատոնը: Որին, ի միջի այլոց, ես էլ եմ մասնակցում՝ իմ «Գարուն ա» Մաշտոցի այգու պայքարին նվիրված ֆիլմով, ինչպես նաև որպես Բորիս Հարությունյանի «Անվերնագիր» ֆիլմի ստեղծագործական թիմի անդամ (պրոդուկցիա, մոնտաժ, ձայն): Փառատոնին աշխատանքներ են ներկայացվելու ամբողջ աշխարհից: Ընթանալու է չորս փուլով՝ «Մեկ կադր մեկ րոպե» (մոնտաժ չպարունակող մեկ րոպեանոց ֆիլմ), կարճ ֆիլմեր, հատուկ ծրագրեր, «Մէկ կադր» ֆորում:

The Diving Bell and the Butterfly/Le Scaphandre et le Papillon/Սկաֆանդրն ու թիթեռնիկը

- Իմ սկաֆանդրը քեզ ինձ հետ քարշ է տվել ծովի հատակը: - Ինձ մեկ է՝ քարշ տուր ինձ թեկուզ օվկիանոսի հատակը, որովհետև դու նաև իմ թիթեռնիկն ես:   LE SCAPHANDRE ET LE PAPILLON Ռեժիսոր`  Ժուլիեն Շնաբել Սցենար` Ռոնալդ Հարվուդ Պրոդյուսերներ` Կետլին Կեննեդի, Ջոն Կիլիկ Երաժշտություն`  Պոլ Քեյնլոն Ժան Դոմինիկ Բոբիի դերում՝  Մատյու Ամալրիկ Հիշում եմ, երբ առաջին անգամ դիտեցի «Սկաֆանդրն ու թիթեռնիկը» ֆիլմն ու մտածեցի՝ «այսպիսի ֆիլմեր է՞լ են լինում»: Եվրոպական կինոյում միգուցե բացակայում է հոլիվուդյան հղկվածությունը, բայց օրիգինալ, անձնական պատմություններն ու ոգեշնչումը հաճախ ավելի քան փոխհատուցում են դա: «Elle» ամսագրի խմբագիր Ժան Դոմինիկ Բոբին ինսուլտից հետո քսանօրյա կոմա է ապրում, որից արթնանալով պարզում է, որ կաթվածահար է, ու աշխարհի հետ կարող է շփվել միայն ձախ աչքը թարթելու միջոցով: Նա ինքն իրեն զգում է փակված սկաֆանդրի մեջ, ու ամեն ինչին նայում է այդ սկաֆանդրի պատուհանից: Երբեմն նրան թվում է, որ լսում է սեփական սրտի զարկերը: Բայց նա հա...