Skip to main content

Posts

Showing posts from June, 2017

Ոչ, խունկն ու սոդան ընդհանրապես չեն օգնի. հոդված քաղցկեղի մասին

Ոգեշնչված է Արման Գասպարյանի panarmenian.net-ում հրապարակած «Խունկն ու սոդան չեն օգնի» հոդվածից ու դրան հաջորդած քննարկումից : Քաղցկեղը, բնականաբար, ուժեղ էմոցիոնալ արձագանք առաջացնող ախտորոշում է: Իսկ այն, ինչ առաջացնում է ուժեղ էմոցիոնալ արձագանք, դժվարացնում է ռացիոնալ երկխոսությունը: Նախքան քաղցկեղի բուժման եղանակների քննարկմանն անցնելը, մի փոքր պատմեմ իմ փորձի մասին: Ես ու քաղցկեղը Գրեթե մի տարի առաջ ես ձախ ամորձուս վրա գոյացություն հայտնաբերեցի: Երեք հնարավոր դիագնոզ կարող էր լինել՝ վարիկոզ, ցիստ, ուռուցք: Երեքից ամենավախենալին, բնականաբար, չարորակ ուռուցքն էր, ու որոշ մտատանջություններից հետո մտքումս որոշեցի, որ հավանաբար հենց դա էլ կլինի: Ես քաղցկեղի ռիսկային գոտում գտնվող մարդ եմ՝ ելնելով իմ բնակավայրից, սննդակարգից, ծխելու փաստից: Այդ իրավիճակում միակ ռացիոնալ որոշումը կլիներ գնալ բժշկական զննության: Բայց ես, վախի պատճառով, երկար ժամանակ նույնիսկ չխոսեցի դրա մասին ինչ-որ մեկի հետ: Սթրեսը բերեց էրեկցիայի մասնակի խանգարման, որը ես նույնպես վերագրեցի ուռուցքին:

Հուլիոս Էվոլա, «Հեծնի՛ր վագրին. հոգու արիստոկրատի գոյատևման ձեռնարկ» (Հատված)

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ. ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ Ա. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՆ ՈՒ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԱՐԴԸ «Այս գիրքը նպատակ ունի ուսումնասիրել այն հատկանիշներից մի քանիսն, որոնց համաձայն մեր ժամանակաշրջանն, ընդհանուր առմամբ, տարրալուծման ժամանակաշրջան է: Միաժամանակ գիրքն անդրադառնում է այն հարցին, թե ինչպիսի վարք ու գոյության ինչ ձև է նպատակահարմար տվյալ հանգամանքներում մարդու կոնկրետ տեսակի համար: Պետք է նկատի ունենալ այս սահմանափակումը: Այն, ինչ ես պատրաստվում եմ ասել, չի վերաբերում մեր օրերի հասարակ մարդուն: Հակառակը, ես նկատի ունեմ մարդուն, ով ինքն իրեն տեսնում է ներգրավված այսօրվա աշխարհի մեջ, նույնիսկ դրա ամենախնդրահարույց ու բուռն բնագավառներում, բայց ներքուստ չի պատկանում այդպիսի աշխարհին, ու ոչ էլ պատրաստվում է հաշտվել դրա հետ: Նա զգում է իրեն, ըստ էության, իր ժամանակակիցների մեծամասնությունից տարբեր տեսակ: Նման մարդու բնական տեղը, երկիրը, որտեղ նա օտարական չէր լինի, Ավանդության աշխարհն է: Ես ավանդություն բառն օգտագործում եմ հատուկ իմաստով, որը սահմանել եմ այլ աշխատության մեջ: Այն տարբերվում է հասար