Skip to main content

Posts

Showing posts with the label Գրեգ Բրաուն

Գրեգ Բրաուն. այլմոլորակայիններ Պալո Ալտոյի փողոցներում

Գրեգ Բրաունը նկարիչ է Կալիֆորնիայի Պալո Ալտո քաղաքից: Ձախում պատկերված է նրա նկարներից մեկը: Ուշադիր նայեք. տղան, պատուհանը, ձկնորսական կարթն իսկական չեն: Գրեգ Բրաունը նկարում է պատերի վրա՝ «trompe l'oeil» ոճում: Ու նրա նկարների հերոսները երբեմն... մի փոքր տարօրինակ զբաղմունքներ ունեն: Պատկերացրեք՝ գեր տնային տնտեսուհին վզկապով զբոսանքի է հանել... ձկնկուլ: Կամ՝ պատուհանից երևում է, թե ինչպես է մեկը կտրում վերելակի ճոպանը: Կամ՝ թալանչիները տանիքով փախչում են բանկից: Քաղաքի ոստիկանները մի անգամ չի, որ ահազանգի պատասխալելով հայտնաբերել են, որ մեղավորը... Բրաունի հերթական նկարն է: Հետաքրքրե՞ց: Այստեղ կարող եք տեսնել հեղինակի նկարազարդումների քարտեզն ու մի քանի այլ աշխատանքներ, բայց լուսանկարներն այնքան էլ հաջող չեն: Իսկ Բրաունի  պաշտոնական կայքում ամեն ինչ շատ ավելի լավ է ներկայացրած: Ընտրեք Պալո Ալտոյի սերիան (մնացածն էլ կարող եք նայել, բայց այդ մեկն իմ սիրելին է):