Skip to main content

Posts

Showing posts with the label տեխնոլոգիա

Apple ընկերության «տիեզերանավը»

Apple ընկերությունը նոր, երկրորդ շտաբ է կառուցում Կալիֆորնիա նահանգի Կուպերտինո քաղաքում: Այս «տիեզերանավ-շտաբը» Ստիվ Ջոբսի վերջին նախագծերից էր: Apple ընկերությունը ողջունել է քաղաքացիների մտահոգությունը բնապահպանական և այլ ազդեցություններով, որոնք շինությունը կարող է ունենալ շրջակա միջավայրի ու քաղաքի վրա: Ընկերության ներկայացուցիչներն ակտիվորեն պատասխանում են իրենց ապագա հարևանների հարցերին: Ջոբսը պահանջել է, որ նոր շտաբի 80%-ը բնություն լինի: Շտաբի տարածքում լինելու է... ավելի, քան 6000 ծառ: Շինությունն ու շինարարական պրոցեսը հավակնում են LEED սերտիֆիկացիա ստանալ՝ որպես շրջակա միջավայրի համար անվտանգ նախագիծ: Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2015 թվականին: Առավել մանրամասն այս ամենի մասին կարող եք կարդալ CNN-ի նյութում : Սա՝ ի ամոթանք նրանց, ովքեր բետոնապատում են կանաչն ու լկտիություն են ունենում պնդել, թե բետոնը բարիք է, բետոնապատումն էլ՝ բարեկարգում:

Պատկերի վերարտադրում... ուղեղային ալիքներից

2008 թվականին ճապոնական մի շարք գիտահետազոտական հաստատությունների համատեղ հետազոտության թեման էր՝ կարդալ մարդու տեսած պատկերն ուղեղային ալիքները գրանցելու միջոցով:  Փորձի արդյունքների մանրամասն գիտական նկարագրությունն, իհարկե, կարող եք կարդալ այստեղ , իսկ ես պարզապես ցույց կտամ փորձերի արդյունքը պատկերող տեսահոլովակը: Ձախ կողմում փորձի սուբյեկտին ցույց տրված նկարն է, աջում՝ գրված արդյունքը. Ափսոսում եմ, իհարկե, որ վերարտադրման փոքր ճշգրտության հետևանքով անիմաստ կլիներ այս փորձի սահմաններում գրանցել ոչ թե ցուցադրված, այլ երևակայության միջոցով ստացված պատկերներ գրանցել վերստուգման գործնականում անհնարին լինելու պատճառով: Իսկ այժմ Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի գիտնականները մշակել են... վիդեոինֆորմացիան ուղեղային ալիքներից վերարտադրելու հնարավորություն: Ահա տեսահոլովակը, որի աջ կողմում փորձի սուբյեկտին ցուցադրված տեսահոլովակն է, աջում՝ վերարտադրվածը. Իսկ հիմա պատկերացրեք. փորձի արդյունքը, կատարելագործվելուց հետո (իսկ առաջընթացն 2008-ի ճապոնական փորձի համեմատ, կարծում ե...