Skip to main content

Posts

Showing posts from January, 2011

Սյուզաննայի պատմությունը (BBC Radio 4 FM, 1998-ի հունիս)

(Սյուզաննա Վերդալ ՄակԿալիստերը հարցազրույց է տալիս Քեյթ Սոնդերսին) Աղբյուրն՝ այստեղ : Մեկնաբան. Այժմ՝ «Դուք հավանաբար մտածում եք, որ այս երգը ձեր մասին է» հաղորդումն ու ճանապարհորդություն դեպի վաղ 60-ականների Մոնրեալ՝ հանդիպելու հմայիչ քանդակագործ Արմանդի հետ ամուսնացած երիտասարդ պարուհի  Սյուզաննայի հետ: Նա բիտնիկների ժամանակաշրջանի տասնյակ պոետների մուսան էր, բայց մեկի՝ Լեոնարդ Կոենի համար, նա յուրահատուկ էր:

Շիզոֆրենիայի անհանգիստ գեղեցկությունը. Ուոլտեր Ինգլիս Անդերսոն

Միսսիսիպիցի նկարիչ Ուոլտեր Անդերսոնի մասին դժվար թե կարդաք արվեստի հանրագիտարաններում ու ժամանակագրություններում: Քննադատներն էլ նրան հաճախ շրջանցում են: Այլ կերպ ասած, ճանաչված նկարիչ նրան դժվար թե հնարավոր լինի համարել: Շիզոֆրենիայի դիագնոզից հետո նա առանձնացավ Շիրուոթերի իր տանն ու պարզունակ կյանք էր վարում մինչև իր մահը 1965-ին: Այդ շրջանում նա հաճախ էր հեծանվով ճամփորդում, ինչի մասին գրել է. «Անիվները նորից պտտվում են: Հեծանիվը, կարծես թե, մնացած չարիքների համար քիչ տեղ է թողնում, մյուս կողմից՝ բարիքների համար էլ: Այն միաժամանակ ներառող ու բացառող անիվ է»:

Գրեգ Բրաուն. այլմոլորակայիններ Պալո Ալտոյի փողոցներում

Գրեգ Բրաունը նկարիչ է Կալիֆորնիայի Պալո Ալտո քաղաքից: Ձախում պատկերված է նրա նկարներից մեկը: Ուշադիր նայեք. տղան, պատուհանը, ձկնորսական կարթն իսկական չեն: Գրեգ Բրաունը նկարում է պատերի վրա՝ «trompe l'oeil» ոճում: Ու նրա նկարների հերոսները երբեմն... մի փոքր տարօրինակ զբաղմունքներ ունեն: Պատկերացրեք՝ գեր տնային տնտեսուհին վզկապով զբոսանքի է հանել... ձկնկուլ: Կամ՝ պատուհանից երևում է, թե ինչպես է մեկը կտրում վերելակի ճոպանը: Կամ՝ թալանչիները տանիքով փախչում են բանկից: Քաղաքի ոստիկանները մի անգամ չի, որ ահազանգի պատասխալելով հայտնաբերել են, որ մեղավորը... Բրաունի հերթական նկարն է: Հետաքրքրե՞ց: Այստեղ կարող եք տեսնել հեղինակի նկարազարդումների քարտեզն ու մի քանի այլ աշխատանքներ, բայց լուսանկարներն այնքան էլ հաջող չեն: Իսկ Բրաունի  պաշտոնական կայքում ամեն ինչ շատ ավելի լավ է ներկայացրած: Ընտրեք Պալո Ալտոյի սերիան (մնացածն էլ կարող եք նայել, բայց այդ մեկն իմ սիրելին է):

Նորին Մեծություն Նորտոն I, ԱՄՆ Կայսր ու Մեքսիկայի Պրոտեկտոր

Նորին Կայսերական Մեծության մասին ես առաջին անգամ իմացա Նիլ Գեյմանի կոմիքսների «Sandman» շարքից. «Fables and Reflections» հատորի, #31 'Three Septembers and a January' թողարկումն ամբողջապես նվիրված է նրան: «Դե՞, Ջոշուա, ի՞նչ ես պատրաստվում անել այժմ»: «Ինքնասպանությու՞ն: Հմմ... դու առաջին անհաջողակ բիզնեսմենը չես լինի, որ այդ ուղին է ընտրել: Տարիներ առաջ դու հարուստ մարդ էիր. հարուստ ու երջանիկ»: «Ու հիմա՞: Հիմա դու ոչինչ ես, Ջոշուա»: «Ես ասացի՝ ոչի՞նչ: Ոչ, ոչինչ չես»: «Դու ունակություն ունես, Ջոշուա: Հուսահատության ունակություն: Հավանաբար ավելի քան...» Կոմիքսում Հավերժներից երեքը՝ Հուսահատությունը, Ցանկությունն ու Երազը պայքարում են մի մարդու՝ Ջոշուա Աբրահամ Նորտոնի համար: Թե ում իշխանությունն ավելի մեծ կլինի նրա վրա: Այդ հուզիչ պատմությունն ու Գեյմանի գրական սովորություններին փոքրիշատե ծանոթ լինելն ինձ մղեցին մի փոքր ուսումնասիրություն իրականացնել: Այո, Ջոշուա Աբրահամ Նորտոնն իրական պատմական անձ էր, ու նրա կենսագրության փաստերը կոմիքսում բավականին

Arturo Pérez-Reverte, "Club Dumas"/John Bunyan, "The Pilgrim's Progress from This World to That Which Is to Come"

Արտուրո Պերես-Ռևերտեի «Դյումա Ակումբը» եթե նույնիսկ չեք կարդացել, Ռոման Պոլանսկու «Իններորդ Դարպասը» ֆիլմը պետք է որ ձեզ ծանոթ լինի: Եթե ոչ, ապա անպայման կարդացեք գիրքը, հետո դիտեք ֆիլմը: Արդյո՞ք շատերի մտքով կանցներ, որ «De Umbrarum Regni Novem Portis» («Խավարի Թագավորության Իննը Դռներ») երևակայական գիրքը, բացի տարոյի քարտերին ուղղակի հղումներից, ծաղրում է... Ջոն Բանյանի «The Pilgrim's Progress from This World to That Which Is to Come» («Ուխտավորի Անցումն Այս Աշխարհից Այն Մեկը, Որը Դեռ Պիտի Գա»): Ֆիլմում դա, իհարկե, շատ ավելի ակնհայտ է երևում:

The Diving Bell and the Butterfly/Le Scaphandre et le Papillon/Սկաֆանդրն ու թիթեռնիկը

- Իմ սկաֆանդրը քեզ ինձ հետ քարշ է տվել ծովի հատակը: - Ինձ մեկ է՝ քարշ տուր ինձ թեկուզ օվկիանոսի հատակը, որովհետև դու նաև իմ թիթեռնիկն ես:   LE SCAPHANDRE ET LE PAPILLON Ռեժիսոր`  Ժուլիեն Շնաբել Սցենար` Ռոնալդ Հարվուդ Պրոդյուսերներ` Կետլին Կեննեդի, Ջոն Կիլիկ Երաժշտություն`  Պոլ Քեյնլոն Ժան Դոմինիկ Բոբիի դերում՝  Մատյու Ամալրիկ Հիշում եմ, երբ առաջին անգամ դիտեցի «Սկաֆանդրն ու թիթեռնիկը» ֆիլմն ու մտածեցի՝ «այսպիսի ֆիլմեր է՞լ են լինում»: Եվրոպական կինոյում միգուցե բացակայում է հոլիվուդյան հղկվածությունը, բայց օրիգինալ, անձնական պատմություններն ու ոգեշնչումը հաճախ ավելի քան փոխհատուցում են դա: «Elle» ամսագրի խմբագիր Ժան Դոմինիկ Բոբին ինսուլտից հետո քսանօրյա կոմա է ապրում, որից արթնանալով պարզում է, որ կաթվածահար է, ու աշխարհի հետ կարող է շփվել միայն ձախ աչքը թարթելու միջոցով: Նա ինքն իրեն զգում է փակված սկաֆանդրի մեջ, ու ամեն ինչին նայում է այդ սկաֆանդրի պատուհանից: Երբեմն նրան թվում է, որ լսում է սեփական սրտի զարկերը: Բայց նա համոզում է ինքն իրեն, որ դ

Խելագար Ձին

Փոքր Բիգհորնի ճակատամարտում ամերիկյան հրամանատար Ջորջ Արմստրոնգ Կաստերը որոշեց չսպասել հնդկացիների ու ամերիկյան հիմնական զորքի բախմանը: Նա որոշեց կիրառել տարածված մարտական հնարք՝ հարձակվել հնդկացիների գյուղի վրա, սպանել ու գերի վերցնել հնդկացիների կանանց ու երեխաներին, որպեսզի հնդկացիների զորքը ստիպված լինի բաժանվել մասերի՝ աղետը կանխելու համար: Շաման Նստած Ցուլի կողմից ոգեշնչված ըստ տարբեր տվյալների 900-ից 1800 հնդկացի մարտիկները հարձակվեցին Կաստերի հեծելազորայինների վրա՝ 31 սպա, 566 զինվոր, 15 զինված քաղաքացի ու 35-40 հետախույզ կազմով: Տարբեր պատճառներ են բերում Կաստերի պարտության համար. վատ հրացաններ, թվական գերակշռություն և այլն: Հետաքրքիր է՝ ինչ էր մտածում վերջինս, երբ զորքի մնացորդների հետ ամրացել էր բլրի վրա, որտեղ նույնիսկ բոլոր վիրավորների համար տեղ չկար: Վերջին հարձակումն, ըստ հնդկացիների հետագա վկայությունների, տևեց «այնքան, որքան պետք է սոված մարդուն իր ճաշն ուտելու համար»: Ու հետո՝ Ինչ-որ տեղ «The Fountain»-ն է հիշեցնում: Ինչ-որ կողմից: Ճակատամարտը գլխավորա