Skip to main content

Posts

Showing posts from June, 2012

Ապրի՛ր հավերժ, Ռեյ Բրեդբերի

Կրկին ողջույն: Իմ վերջին կայքային զրույցի վերջում ես խոստացա պատմել, թե ինչպես հաջողացրի գրող դառնալ: Դա մասամբ աստիճանաբար կատարվեց, ու մի մասը պատահական էր: Երբ ես տասներկու տարեկան էի, կատաղի սիրահարված էի Լ. Ֆրենկ Բաումին ու Օզ երկրի մասին գրքերին՝ Ժյուռ Վեռնի ու Հ. Ջ. Ուելլսի վեպերին զուգահեռ, ու հատկապես Էդգար Ռայս Բերրոուզի Տարզանի գրքերին ու Ջոն Կարտեր, Մարսի Տիրակալը գրքերին: Այդ ժամանակ էր, որ ես սկսեցի մտածել գրող դառնալու մասին: Դրան զուգահեռ ես բեմի վրա տեսա Բլեքստոուն Մոգին ու մտածեցի՝ ինչ հիանալի կյանք կունենայի, եթե մեզածայի ու բեմական մոգ դառնայի: Շատ առումներով ես հենց այդպես էլ վարվեցի: Մեկ այլ բեմական մոգի հետ հանդիպումն էր, որ իմ կյանքն անդառնալի կերպով փոխեց: 1932 թվականի Աշխատանքի օրվա շաբաթվա ընթացքում մահացավ իմ սիրելի քեռին. նրա թաղումը շաբաթ օրն էր: Եթե նա այդ շաբաթ չմահանար, իմ կյանքը միգուցե չփոխվեր, քանի որ շաբաթ կեսօրին նրա թաղումից վերադառնալիս ես Միչիգան լճի ափին կառնավալ տեսա: Ես գիտեի, որ լճի ափին, իր հատուկ վրանում, կար պար

Ծիր Կաթին ու Անդրոմեդա գալակտիկաների բախումը 4 մլրդ տարի հետո

NASA-ի գիտնականներն, ուսումնասիրելով Հաբլ աստղադիտակից ստացված տվյալները, եկել են այն եզրակացության, որ մեր Ծիր Կաթին ու հարևան M31 "Անդրոմեդա" գալակտիկաները մոտ չորս միլիարդ տարուց բախվելու են իրար ու միասին նոր գալակտիկա են կազմելու: Դեռ 2002-ից կար հիպոթեզ, որ Անդրոմեդան շարժվում է մեր գալակտիկայի ուղղությամբ, բայց միայն վերջին ուսումնասիրություններն են մղել NASA-ին վերջնական եզրակացության գալ: Գիտնականները պնդում են, որ անկախ Երկիր մոլորակի վրա չորս միլիարդ տարի հետո մարդկանց լինելուց կամ չլինելուց, մեր արեգակնային համակարգին վտանգ չի սպառնում. երկու գալակտիկաների աստղերը բավականաչափ հեռու են տեղակայված իրարից, որպեսզի չբախվեն իրար: