Skip to main content

Posts

Showing posts from February, 2012

Ինչպես լիցենզավորել բլոգը

Ինչպես խոստացել էի՝ այժմ այն մասին, թե ինչու և ինչպես լիցենզավորել բլոգն (ու ինչ է լիցենզիան ընդհանրապես): Նախ՝ լիցենզիան: Ինչ է այն ու ինչի համար է պետք: Բլոգի լիցենզիան իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է (ֆիզիկական կամ էլեկտրոնային), որը որոշում ու սահմանափակում է տվյալ նյութի դիտումը, կիրառումն ու տարածումը: Երբ գրանցվում եք ինչ-որ կայքում կամ ծրագիր եք տեղադրում, ապա հղման կամ առանձին պատուհանի տեսքով ձեզ ցուցադրվում է դրա լիցենզիոն համաձայնությունը: Սեղմելով «համաձայն եմ», դուք հաստատում եք, որ պարտավորվում եք հետևել լիցենզիայի պայմաններին: Խոստովանեք. դուք երբեք այն չեք կարդում: Փաստորեն, եթե ձեր բլոգում տեղադրվի ճիշտ կազմված լիցենզիոն համաձայնություն, ապա ձեր նյութերից որևէ կերպ օգտվող մարդը պարտավոր է ծանոթանալ նրան ու դրանից հետո կամ լքել ձեր բլոգը, կամ էլ շարունակել օգտվել, բայց պարտավորվելով հետևել լիցենզիոն համաձայնությանը. եթե նա խախտի լիցենզիոն համաձայնությունը, դուք կարող եք նրան կասեցման հրամանով նամակ ուղարկել («cease and desist note»), որին չենթարկվելու դեպք

Ալան Մուր, «Saga of the Swamp Thing, vol.1»

Swamp Thing, Vol. 1: Saga of the Swamp Thing , հեղինակ՝ Ալան Մուր Իմ գնահատականը՝ 5 աստղ 5-ից Դե, չնայած, որ ես մեծ հավատ ունեմ Ալան Մուրի նկատմամբ, այնքան էլ մեծ սպասելիքներ չունեի «բանջարեղենից մարդու» մտքից: Պատկերացրեք՝ քայլող կարտոֆիլ, բադրջան ու կաղամբ. ընդհանուր դեպքում լուրջ գրականության մասին իմ պատկերացման հետ այնքան էլ չի բռնում: Բարեբախտաբար, Swamp Thing-ն, ինչպես պարզվեց, մամուռից էր ու մաքուր հիասքանչից: Նույնիսկ կոմիքսներ գրելու կարիերայի սկզբում Մուրն իրեն լավագույն ձևով է արտահայտում: Խորը, հուզիչ սյուժեներ (չնայած նրան, որ տեղ-տեղ արտահայտվում է նույն լեկցիա կարդացող տոնը, որը «Promethea»-ի ամբողջ թողարկումներ է փչացրել): Ես «Saga of the Swamp Thing»-ը կարժանացնեմ ամենաբարձր գովասանքին, որին կարող եմ՝ այն Նիլ Գեյմանի «Sandman»-ի հետ համեմատական մակարդակի է (ու վերջինիս հետ կրում է ոճական նմանություններ ու ընդհանուր հերոսներ): Հետաքրքիր է, թե Ալանն ինչպես է հերոսներին խորություն ավելացնում: Սուպերմենը՝ Վաղվա Մարդը, «DC Comics Presents #85: Su