Skip to main content

Posts

Showing posts from July, 2013

La Science des Rêves/The Science of Sleep/Երազների Գիտությունը

Ես գեղեցիկ իրեր եմ հավաքում: Մի զույգ կոշիկ: Ակնոց: Հեռախոս: Գրամեքենա: Նրանք փայտից ու կաշուց են: Ակնհայտ կարկատաններով: Նրանց նուրբ ու ավարտուն տեսքը բարեհամբույր է: Ու նրանք լուռ են:   LA SCIENCE DES RÊVES Ռեժիսոր`  Միշել Գոնդրի Սցենար` Միշել Գոնդրի Պրոդյուսեր` Ջորջ Բերման Երաժշտություն`  Ժան-Միշել Բերնար Ստեֆանի դերում՝  Գաել Գարսիա Բերնար Ստեֆանիի դերում՝ Շարլոտ Գինսբուրգ «Երազների Գիտությունը» ռեժիսոր Միշել Գոնդրիի հաջորդ աշխատանքն է՝ «Eternal Sunshite of the Spotless Mind»-ից հետո: Այս ֆիլմում Գոնդրին փորձել է աշխատել անկախ/փոքրաբյուջե ֆիլմի ֆորմատի մեջ, ինչը չնայած նրան տվել է շատ ավելի մեծ ստեղծագործական ազատություն, բայց նաև զրկել է ֆիլմը հղկվածության, ինտելեկտուալ ու էմոցիոնալ խորության այն աստիճանից, որն ունի «Eternal Sunshine»-ը: Արդյունքում ստացվել է ֆիլմ, որը նույնիսկ առանց թանկարժեք հատուկ էֆեկտների բավականին հետաքրքիր ու համոզիչ վիզուալ մաս ունի, ու օրիգինալ է միգուցե հենց հղկվածության պակասի շնորհիվ: Ինչևէ, ֆիլմը նաև շոշափում է թեման