Skip to main content

Posts

Showing posts with the label փառատոններ

ՄԷԿ ԿԱԴՐ-2012

Մայիսի 24-ից 31-ը ՆՓԱԿ-ում անց է կացվելու «Մէկ Կադր» կարճ ֆիլմերի ամենամյա 10-րդ միջազգային փառատոնը: Որին, ի միջի այլոց, ես էլ եմ մասնակցում՝ իմ «Գարուն ա» Մաշտոցի այգու պայքարին նվիրված ֆիլմով, ինչպես նաև որպես Բորիս Հարությունյանի «Անվերնագիր» ֆիլմի ստեղծագործական թիմի անդամ (պրոդուկցիա, մոնտաժ, ձայն): Փառատոնին աշխատանքներ են ներկայացվելու ամբողջ աշխարհից: Ընթանալու է չորս փուլով՝ «Մեկ կադր մեկ րոպե» (մոնտաժ չպարունակող մեկ րոպեանոց ֆիլմ), կարճ ֆիլմեր, հատուկ ծրագրեր, «Մէկ կադր» ֆորում:

Ռուշդին ստիպված էր հրաժարվել Ջայպուրի գրական փառատոնի իր ելույթից

Սալման Ռուշդին ներկայացնում է իր «Շալիմար Ծաղրածուն» գիրքը Լուսանկարը՝ Կեն Քոնլիի Երեքշաբթի օրը՝ հունվարի 24-ին, ավարտվեց Ջայպուրի գրական փառատոնն՝ Ասիայում ամենախոշորներից մեկը:  Փառատոնին նախատեսված էր նաև հնդկական ծագման հայտնի գրող Ահմեդ Սալման Ռուշդիի ելույթը: Սալման Ռուշդիի «Սատանայական Տաղեր» վեպն առաջին անգամ տպագրվել է Լոնդոնում 1988 թվականին, բայց նույնիսկ այժմ՝ 2012 թվականին, այն շարունակում է բուռն հակասությունների աղբյուր լինել: Խնդիրը մահմեդական ֆունդամենտալիստների ռեակցիան է. դեռ այաթոլլա Խոմեյնին էր Ռուշդիիին հեռակա կարգով մահվան դատապարտել: «Սատանայական Տաղերն» արգելված է Հնդկաստանում: Փառատոնից առաջ Սալման Ռուշդին տեղեկություններ ստացավ ոստիկանությունից (որոնք, ըստ հեղինակի, կարող են չափազանցված լինել), թե իր նկատմամբ մահափորձ է նախապատրաստվում: Դրա հետևանքով նա որոշեց կասեցնել ոչ միայն Ջայպուրի գրական փառատոնին իր ելույթն, այլ նաև Հնդկաստանով ամբողջ շրջագայությունը: