Skip to main content

Posts

Showing posts with the label նորություններ

Ծիր Կաթին ու Անդրոմեդա գալակտիկաների բախումը 4 մլրդ տարի հետո

NASA-ի գիտնականներն, ուսումնասիրելով Հաբլ աստղադիտակից ստացված տվյալները, եկել են այն եզրակացության, որ մեր Ծիր Կաթին ու հարևան M31 "Անդրոմեդա" գալակտիկաները մոտ չորս միլիարդ տարուց բախվելու են իրար ու միասին նոր գալակտիկա են կազմելու: Դեռ 2002-ից կար հիպոթեզ, որ Անդրոմեդան շարժվում է մեր գալակտիկայի ուղղությամբ, բայց միայն վերջին ուսումնասիրություններն են մղել NASA-ին վերջնական եզրակացության գալ: Գիտնականները պնդում են, որ անկախ Երկիր մոլորակի վրա չորս միլիարդ տարի հետո մարդկանց լինելուց կամ չլինելուց, մեր արեգակնային համակարգին վտանգ չի սպառնում. երկու գալակտիկաների աստղերը բավականաչափ հեռու են տեղակայված իրարից, որպեսզի չբախվեն իրար:

Ռուշդին ստիպված էր հրաժարվել Ջայպուրի գրական փառատոնի իր ելույթից

Սալման Ռուշդին ներկայացնում է իր «Շալիմար Ծաղրածուն» գիրքը Լուսանկարը՝ Կեն Քոնլիի Երեքշաբթի օրը՝ հունվարի 24-ին, ավարտվեց Ջայպուրի գրական փառատոնն՝ Ասիայում ամենախոշորներից մեկը:  Փառատոնին նախատեսված էր նաև հնդկական ծագման հայտնի գրող Ահմեդ Սալման Ռուշդիի ելույթը: Սալման Ռուշդիի «Սատանայական Տաղեր» վեպն առաջին անգամ տպագրվել է Լոնդոնում 1988 թվականին, բայց նույնիսկ այժմ՝ 2012 թվականին, այն շարունակում է բուռն հակասությունների աղբյուր լինել: Խնդիրը մահմեդական ֆունդամենտալիստների ռեակցիան է. դեռ այաթոլլա Խոմեյնին էր Ռուշդիիին հեռակա կարգով մահվան դատապարտել: «Սատանայական Տաղերն» արգելված է Հնդկաստանում: Փառատոնից առաջ Սալման Ռուշդին տեղեկություններ ստացավ ոստիկանությունից (որոնք, ըստ հեղինակի, կարող են չափազանցված լինել), թե իր նկատմամբ մահափորձ է նախապատրաստվում: Դրա հետևանքով նա որոշեց կասեցնել ոչ միայն Ջայպուրի գրական փառատոնին իր ելույթն, այլ նաև Հնդկաստանով ամբողջ շրջագայությունը: