Skip to main content

Posts

Showing posts from May, 2012

600 Վայրկյան

Երկար չի, չէ՞: 600 վայրկյան, կամ 10 րոպե, բայց դրանք ի՞նչ արժեք ունեն: Հնարավո՞ր է ժամանակին արժեք տալ: 600 վայրկյանը կարող է լինել ժամանակը, որի ընթացքում խանութի ցուցափեղկ եք դիտում, ի՞նչ արժեք է: 600 վայրկյանը կարող է լինել ժամանակը, որի ընթացքում սրտի անուղղակի մասսաժ եք անում՝ մեկի կյանքը փրկելու համար, ի՞նչ արժեք է: Այն արժեք չունի, բայց ամենաթանկ բանն է, որ մենք բոլորս ունենք, այն է, ինչ պետք է ամենից շատ գնահատենք ու խնայողաբար օգտագործենք, որ հնարավորինս շատ մնա: Ինչևէ, այդպես չի ստացվում, ժամանակն ինչպես շարունակելու է, այնպես էլ շարունակում է անցնել, ինչպես ժամացույցի սլաքներն են անցնում տասներկու թվերի մոտով, որոնք որոշում են մեր ժամանակը: Սա Բիլլն է, հնոտ պատկեր իմ հավաքածուից: Նրա հասակը մեկուկես մետրից ավել չի, նա ջութակ ունի, որով ելույթ է ունենում Լիվերպուլի փողոցներում, նա նվագել չգիտի, բայց անկասկած ամենահմայիչ մարդն է, ում երբևէ տեսել եմ, նրա ժպիտն իսկական է ու նա ցանկանում է խոսել քեզ հետ: Մի ահավոր ցուրտ օր ես խոսեցի նրա հետ, միասին մի-մի բաժակ սուրճ վերց

Apple ընկերության «տիեզերանավը»

Apple ընկերությունը նոր, երկրորդ շտաբ է կառուցում Կալիֆորնիա նահանգի Կուպերտինո քաղաքում: Այս «տիեզերանավ-շտաբը» Ստիվ Ջոբսի վերջին նախագծերից էր: Apple ընկերությունը ողջունել է քաղաքացիների մտահոգությունը բնապահպանական և այլ ազդեցություններով, որոնք շինությունը կարող է ունենալ շրջակա միջավայրի ու քաղաքի վրա: Ընկերության ներկայացուցիչներն ակտիվորեն պատասխանում են իրենց ապագա հարևանների հարցերին: Ջոբսը պահանջել է, որ նոր շտաբի 80%-ը բնություն լինի: Շտաբի տարածքում լինելու է... ավելի, քան 6000 ծառ: Շինությունն ու շինարարական պրոցեսը հավակնում են LEED սերտիֆիկացիա ստանալ՝ որպես շրջակա միջավայրի համար անվտանգ նախագիծ: Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2015 թվականին: Առավել մանրամասն այս ամենի մասին կարող եք կարդալ CNN-ի նյութում : Սա՝ ի ամոթանք նրանց, ովքեր բետոնապատում են կանաչն ու լկտիություն են ունենում պնդել, թե բետոնը բարիք է, բետոնապատումն էլ՝ բարեկարգում:

«Մեր Խոսքը» գրական մրցույթի աշխատանքները

Մրցույթը մեկնարկեց, ահա մասնակից աշխատանքների ցանկը (հեղինակները կբացահայտվեն հետո). « Ընտրություն » « Իսկ ես... ես ի՞նչ » « Ամենակարող սերը » « Առավոտվա հեքիաթը » « Անձրևն ու Հովիվը » « Արցախում էլ լուսաբացը բարի է » Անվերնագիր («Դատարկ լռության մեջ ես ափերս...») « Morts Vivants » « Մակերես » « Եվայի օձը » « Ազնիվ ձեռքեր » « Հավերժ երազ » « Սոխակը » « Մայրամուտից լուսաբաց » « Հանդիպում մանկության ընկերոջ հետ » « Փշրված երազ » « Դնգստող Վնգստանը »   Անվերնագիր («Սկսեց: Միգուցե՝ վերջին անգամ...») « Բարմենը ժպտում է » « Տեխնոլյուցիա » « Իմ ապոկալիպսիսը » Մրցույթի քննարկումներն անց կկացվեն Գրական Ակումբում: Բլոգի հեղինակը, մրցույթի կազմակերպիչն ու ժյուրին պատասխանատվություն չեն կրում պատմվածքների գրական արժեքի համար:

ՄԷԿ ԿԱԴՐ-2012

Մայիսի 24-ից 31-ը ՆՓԱԿ-ում անց է կացվելու «Մէկ Կադր» կարճ ֆիլմերի ամենամյա 10-րդ միջազգային փառատոնը: Որին, ի միջի այլոց, ես էլ եմ մասնակցում՝ իմ «Գարուն ա» Մաշտոցի այգու պայքարին նվիրված ֆիլմով, ինչպես նաև որպես Բորիս Հարությունյանի «Անվերնագիր» ֆիլմի ստեղծագործական թիմի անդամ (պրոդուկցիա, մոնտաժ, ձայն): Փառատոնին աշխատանքներ են ներկայացվելու ամբողջ աշխարհից: Ընթանալու է չորս փուլով՝ «Մեկ կադր մեկ րոպե» (մոնտաժ չպարունակող մեկ րոպեանոց ֆիլմ), կարճ ֆիլմեր, հատուկ ծրագրեր, «Մէկ կադր» ֆորում:

Այս գիշերվա արևի խավարման կադրերը

Այո, «արևի գիշերային խավարում» արտահայտությունն ինձ դուր է եկել, նամանավանդ երբ որոշ մարդիկ լուրջ ընդունեցին այն դիտելու իմ հրավերը: Հետաքրքիր է, որ, օրինակ, ԱՄՆ-ում բոլոր ազգային պարկերում ու նման վայրերում պաշտոնապես դիտումներ էին կազմակերպվել, նախապես ֆիլտր-ակնոցներ էին վաճառվել՝ մարդկանց հետաքրքիր էր, երևույթը նույնիսկ գովազդվում էր: Աջ կողմում պատկերված է արևի խավարման տեսանելիության NASA-ի քարտեզն, իսկ ներքևում՝ մի քանի կադրեր, որոնք նույնպես այստեղից եմ ցրել (հեղինակներն, իհարկե, նշված են). Կիսալուսնաձև ստվերներ, Audrey Shen/Palo Alto, California Tom Bridges/Tokio, Japan Tom Bridges/Tokio, Japan Կիսալուսնաձև ստվերները, թեև ես արևի խավարում իրականում տեսել եմ, ինձ համար նորություն էին: Հետաքրքիր կլիներ խումբ կազմել Հայաստանում, որը կհետևեր նման երևույթների ժամանակացույցին ու դիտումներ կկազմակերպեր:

Արևի խավարում, 20 (21) մայիսի

Լուսանկարը՝ Alexander F. Yuan/AP Շատ շուտով արևի օղակաձև խավարում է լինելու: Ոչ, պետք չի բարկանալ Երևանի երկինքը հենց հիմա ծածկող ամպերի վրա՝ մենք այն չենք կարող դիտել, քանի որ այն տեղի է ունենալու «աշխարհի մյուս կողմում»՝ Չինաստան, Ճապոնիա, Պոլինեզիա, արևմտյան ԱՄՆ, Մեքսիկա: Մեզ մոտ խավարման ամբողջ ընթացքում մութ գիշեր է լինելու: Արևի օղակաձև խավարում տեղի է ունենում այն դեպքում, երբ Լուսինը միայն մասնակի է ծածկում Արևի մակերևույթն՝ իր «խավարած» մասի շուրջը «հրո օղակ» թողնելով: Այս գրառման մեջ պատկերված լուսանկարների խավարումն եղել է ոչ թե այս տարի, այլ 2010-ի հունվարի 15-ին: Լուսանկարներն արվել են Չինաստանում: Արևի խավարման ժամանակացույցը` livestream-ներին ու հրապարակումներին հետևելու համար (ժամերը նշված են UTC-ով, փակագծերում տրված է UTC+4 Yerevan ժամանակը). Խավարման տևողությունը կոնկրետ վայրում. 5 ր 46 վրկ (P1) Մասնակի խավարման սկիզբ. 20:56:07 (00:56:07) (U1) Լիարժեք խավարման սկիզբ. 22:06:17 (02:06:17) Խոշորագույն խավարումը. 23:53:54 (03:53:54) (U4) Լիարժեք խավարմ

«Մեր Խոսքը» գրական մրցույթ

Հավաքածու բլոգն ու Գրական ակումբը որոշել են միավորել ուժերն ու միասին կազմակերպել «Մեր Խոսքը» գրական մրցույթների շարքը: Ի միջի այլոց, մրցույթի հայտեր հանձնելու վերջնաժամկետն է մայիսի 21-ը: Նյութերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով՝ dakopia[аt]gmail[dоt]com Ժյուրիի ներկայիս կազմը. Գրիշ Դավթյան Արսեն Համբարյան Գիսանե Հովսեփյան Բյուրակն Իշխանյան Բայանդուր Պողոսյան Դօրիան Գոռ Հարությունյան Արմինե Պետրոսյան Հասմիկ Սիմոնյան Անի Հովնանյան Արուսյակ Օհանյան Լիլիթ Կարապետյան Մրցույթի պայմանները, կանոններն ու ընթացակարգն՝ այստեղ :

Բուդդիստական հոգևորականի ուղեղը մեդիտացիայի ընթացքում

Երբ մի տարի առաջ կարդացի BBC-ի նյութը Նյու-Յորքում գիտնական Զորան Յոսիպովիչի ուսումնասիրությունների մասին, միանգամից միտք առաջացավ գրել դրա մասին: Հետո հասկացա, որ եթե ընդամենը BBC-ի հոդվածն եմ թարգմանելու՝ առանց սեփական ասելիքի, ապա դրան չարժի հոդված հատկացնել: Միևնույն է՝ մի օր մեր ինտերնետային լրատվականները կգտնեն այդ հոդվածն ու կթարգմանեն: Այսօր որոշեցի ի վերջո անդրադառնալ Յոսիպովիչի ուսումնասիրությանը, ու անդրադառնալ լիարժեք հոդվածով: Նախ՝