Skip to main content

Posts

Showing posts with the label աստղագիտություն

Ծիր Կաթին ու Անդրոմեդա գալակտիկաների բախումը 4 մլրդ տարի հետո

NASA-ի գիտնականներն, ուսումնասիրելով Հաբլ աստղադիտակից ստացված տվյալները, եկել են այն եզրակացության, որ մեր Ծիր Կաթին ու հարևան M31 "Անդրոմեդա" գալակտիկաները մոտ չորս միլիարդ տարուց բախվելու են իրար ու միասին նոր գալակտիկա են կազմելու: Դեռ 2002-ից կար հիպոթեզ, որ Անդրոմեդան շարժվում է մեր գալակտիկայի ուղղությամբ, բայց միայն վերջին ուսումնասիրություններն են մղել NASA-ին վերջնական եզրակացության գալ: Գիտնականները պնդում են, որ անկախ Երկիր մոլորակի վրա չորս միլիարդ տարի հետո մարդկանց լինելուց կամ չլինելուց, մեր արեգակնային համակարգին վտանգ չի սպառնում. երկու գալակտիկաների աստղերը բավականաչափ հեռու են տեղակայված իրարից, որպեսզի չբախվեն իրար:

Այս գիշերվա արևի խավարման կադրերը

Այո, «արևի գիշերային խավարում» արտահայտությունն ինձ դուր է եկել, նամանավանդ երբ որոշ մարդիկ լուրջ ընդունեցին այն դիտելու իմ հրավերը: Հետաքրքիր է, որ, օրինակ, ԱՄՆ-ում բոլոր ազգային պարկերում ու նման վայրերում պաշտոնապես դիտումներ էին կազմակերպվել, նախապես ֆիլտր-ակնոցներ էին վաճառվել՝ մարդկանց հետաքրքիր էր, երևույթը նույնիսկ գովազդվում էր: Աջ կողմում պատկերված է արևի խավարման տեսանելիության NASA-ի քարտեզն, իսկ ներքևում՝ մի քանի կադրեր, որոնք նույնպես այստեղից եմ ցրել (հեղինակներն, իհարկե, նշված են). Կիսալուսնաձև ստվերներ, Audrey Shen/Palo Alto, California Tom Bridges/Tokio, Japan Tom Bridges/Tokio, Japan Կիսալուսնաձև ստվերները, թեև ես արևի խավարում իրականում տեսել եմ, ինձ համար նորություն էին: Հետաքրքիր կլիներ խումբ կազմել Հայաստանում, որը կհետևեր նման երևույթների ժամանակացույցին ու դիտումներ կկազմակերպեր:

Արևի խավարում, 20 (21) մայիսի

Լուսանկարը՝ Alexander F. Yuan/AP Շատ շուտով արևի օղակաձև խավարում է լինելու: Ոչ, պետք չի բարկանալ Երևանի երկինքը հենց հիմա ծածկող ամպերի վրա՝ մենք այն չենք կարող դիտել, քանի որ այն տեղի է ունենալու «աշխարհի մյուս կողմում»՝ Չինաստան, Ճապոնիա, Պոլինեզիա, արևմտյան ԱՄՆ, Մեքսիկա: Մեզ մոտ խավարման ամբողջ ընթացքում մութ գիշեր է լինելու: Արևի օղակաձև խավարում տեղի է ունենում այն դեպքում, երբ Լուսինը միայն մասնակի է ծածկում Արևի մակերևույթն՝ իր «խավարած» մասի շուրջը «հրո օղակ» թողնելով: Այս գրառման մեջ պատկերված լուսանկարների խավարումն եղել է ոչ թե այս տարի, այլ 2010-ի հունվարի 15-ին: Լուսանկարներն արվել են Չինաստանում: Արևի խավարման ժամանակացույցը` livestream-ներին ու հրապարակումներին հետևելու համար (ժամերը նշված են UTC-ով, փակագծերում տրված է UTC+4 Yerevan ժամանակը). Խավարման տևողությունը կոնկրետ վայրում. 5 ր 46 վրկ (P1) Մասնակի խավարման սկիզբ. 20:56:07 (00:56:07) (U1) Լիարժեք խավարման սկիզբ. 22:06:17 (02:06:17) Խոշորագույն խավարումը. 23:53:54 (03:53:54) (U4) Լիարժեք խավարմ...