Skip to main content

Posts

Showing posts with the label անհայտ մարդկանց կենսագրություններ

600 Վայրկյան

Երկար չի, չէ՞: 600 վայրկյան, կամ 10 րոպե, բայց դրանք ի՞նչ արժեք ունեն: Հնարավո՞ր է ժամանակին արժեք տալ: 600 վայրկյանը կարող է լինել ժամանակը, որի ընթացքում խանութի ցուցափեղկ եք դիտում, ի՞նչ արժեք է: 600 վայրկյանը կարող է լինել ժամանակը, որի ընթացքում սրտի անուղղակի մասսաժ եք անում՝ մեկի կյանքը փրկելու համար, ի՞նչ արժեք է: Այն արժեք չունի, բայց ամենաթանկ բանն է, որ մենք բոլորս ունենք, այն է, ինչ պետք է ամենից շատ գնահատենք ու խնայողաբար օգտագործենք, որ հնարավորինս շատ մնա: Ինչևէ, այդպես չի ստացվում, ժամանակն ինչպես շարունակելու է, այնպես էլ շարունակում է անցնել, ինչպես ժամացույցի սլաքներն են անցնում տասներկու թվերի մոտով, որոնք որոշում են մեր ժամանակը: Սա Բիլլն է, հնոտ պատկեր իմ հավաքածուից: Նրա հասակը մեկուկես մետրից ավել չի, նա ջութակ ունի, որով ելույթ է ունենում Լիվերպուլի փողոցներում, նա նվագել չգիտի, բայց անկասկած ամենահմայիչ մարդն է, ում երբևէ տեսել եմ, նրա ժպիտն իսկական է ու նա ցանկանում է խոսել քեզ հետ: Մի ահավոր ցուրտ օր ես խոսեցի նրա հետ, միասին մի-մի բաժակ սուրճ վերց...

Սյուզաննայի պատմությունը (BBC Radio 4 FM, 1998-ի հունիս)

(Սյուզաննա Վերդալ ՄակԿալիստերը հարցազրույց է տալիս Քեյթ Սոնդերսին) Աղբյուրն՝ այստեղ : Մեկնաբան. Այժմ՝ «Դուք հավանաբար մտածում եք, որ այս երգը ձեր մասին է» հաղորդումն ու ճանապարհորդություն դեպի վաղ 60-ականների Մոնրեալ՝ հանդիպելու հմայիչ քանդակագործ Արմանդի հետ ամուսնացած երիտասարդ պարուհի  Սյուզաննայի հետ: Նա բիտնիկների ժամանակաշրջանի տասնյակ պոետների մուսան էր, բայց մեկի՝ Լեոնարդ Կոենի համար, նա յուրահատուկ էր:

Շիզոֆրենիայի անհանգիստ գեղեցկությունը. Ուոլտեր Ինգլիս Անդերսոն

Միսսիսիպիցի նկարիչ Ուոլտեր Անդերսոնի մասին դժվար թե կարդաք արվեստի հանրագիտարաններում ու ժամանակագրություններում: Քննադատներն էլ նրան հաճախ շրջանցում են: Այլ կերպ ասած, ճանաչված նկարիչ նրան դժվար թե հնարավոր լինի համարել: Շիզոֆրենիայի դիագնոզից հետո նա առանձնացավ Շիրուոթերի իր տանն ու պարզունակ կյանք էր վարում մինչև իր մահը 1965-ին: Այդ շրջանում նա հաճախ էր հեծանվով ճամփորդում, ինչի մասին գրել է. «Անիվները նորից պտտվում են: Հեծանիվը, կարծես թե, մնացած չարիքների համար քիչ տեղ է թողնում, մյուս կողմից՝ բարիքների համար էլ: Այն միաժամանակ ներառող ու բացառող անիվ է»:

Նորին Մեծություն Նորտոն I, ԱՄՆ Կայսր ու Մեքսիկայի Պրոտեկտոր

Նորին Կայսերական Մեծության մասին ես առաջին անգամ իմացա Նիլ Գեյմանի կոմիքսների «Sandman» շարքից. «Fables and Reflections» հատորի, #31 'Three Septembers and a January' թողարկումն ամբողջապես նվիրված է նրան: «Դե՞, Ջոշուա, ի՞նչ ես պատրաստվում անել այժմ»: «Ինքնասպանությու՞ն: Հմմ... դու առաջին անհաջողակ բիզնեսմենը չես լինի, որ այդ ուղին է ընտրել: Տարիներ առաջ դու հարուստ մարդ էիր. հարուստ ու երջանիկ»: «Ու հիմա՞: Հիմա դու ոչինչ ես, Ջոշուա»: «Ես ասացի՝ ոչի՞նչ: Ոչ, ոչինչ չես»: «Դու ունակություն ունես, Ջոշուա: Հուսահատության ունակություն: Հավանաբար ավելի քան...» Կոմիքսում Հավերժներից երեքը՝ Հուսահատությունը, Ցանկությունն ու Երազը պայքարում են մի մարդու՝ Ջոշուա Աբրահամ Նորտոնի համար: Թե ում իշխանությունն ավելի մեծ կլինի նրա վրա: Այդ հուզիչ պատմությունն ու Գեյմանի գրական սովորություններին փոքրիշատե ծանոթ լինելն ինձ մղեցին մի փոքր ուսումնասիրություն իրականացնել: Այո, Ջոշուա Աբրահամ Նորտոնն իրական պատմական անձ էր, ու նրա կենսագրության փաստերը կոմիքսում բավականին ...

Խելագար Ձին

Փոքր Բիգհորնի ճակատամարտում ամերիկյան հրամանատար Ջորջ Արմստրոնգ Կաստերը որոշեց չսպասել հնդկացիների ու ամերիկյան հիմնական զորքի բախմանը: Նա որոշեց կիրառել տարածված մարտական հնարք՝ հարձակվել հնդկացիների գյուղի վրա, սպանել ու գերի վերցնել հնդկացիների կանանց ու երեխաներին, որպեսզի հնդկացիների զորքը ստիպված լինի բաժանվել մասերի՝ աղետը կանխելու համար: Շաման Նստած Ցուլի կողմից ոգեշնչված ըստ տարբեր տվյալների 900-ից 1800 հնդկացի մարտիկները հարձակվեցին Կաստերի հեծելազորայինների վրա՝ 31 սպա, 566 զինվոր, 15 զինված քաղաքացի ու 35-40 հետախույզ կազմով: Տարբեր պատճառներ են բերում Կաստերի պարտության համար. վատ հրացաններ, թվական գերակշռություն և այլն: Հետաքրքիր է՝ ինչ էր մտածում վերջինս, երբ զորքի մնացորդների հետ ամրացել էր բլրի վրա, որտեղ նույնիսկ բոլոր վիրավորների համար տեղ չկար: Վերջին հարձակումն, ըստ հնդկացիների հետագա վկայությունների, տևեց «այնքան, որքան պետք է սոված մարդուն իր ճաշն ուտելու համար»: Ու հետո՝ Ինչ-որ տեղ «The Fountain»-ն է հիշեցնում: Ինչ-որ կողմից: Ճակատամարտը գլխավորա...

Էլլ Ռամոս. այն, ինչ մեր աչքը սիրում է

Նայելով խանութների ցուցափեղկերին, ներքնազգեստի գովազդին ու պիտակներին, այսօր մտածում էի: Էլլ Ռամոս: Ուրուգվայցի ֆոտոմոդել: Ծնվել է 1988 թվականի հունվարի 23-ին: 2007 թ. փետրվարի տասներեքին (18 տարեկանում) մահացել է նևրոտիկ անոռեքսիայի հետևանքով: Նևրոտիկ անոռեքսիան հիվանդություն է, որի ժամանակ, նիհարելու հիվանդագին մղման մեջ, մարդը սկսում է աննորմալ վատ սնվել: Մահվան ուղղակի պատճառն ամենից հաճախ, ինչպես Էլլի դեպքում էր, սրտի կաթվածն է: Սրտի կաթված՝ 18 տարեկանում: Ու ես մտածում էի. հաճախ այն ամենն, ինչ մեր աչքը սիրում է, մեզ է նայում մեռելների աչքերով:

Քերի ֆոն Էրիխ

Հետաքրքիր է պրոֆեսսիոնալ ռեսլեր Քերի ֆոն Էրիխի (իսկական անունը՝ Քերի Ջին Էդկինսոն) պատմությունը: 1986 թ. հունիսի 4-ին Քերին, հավանաբար՝ թմրադեղի ազդեցության տակ, մոտոցիկլետային վթարի ենթարկվեց, ինչի արդյունքում բժիշկները ստիպված եղան անդամահատել նրա աջ ոտքը: Քերին շարունակեց զբաղվել ռեսլինգով, նրան նույնիսկ հաջողվեց որոշ ժամանակ գաղտնի պաhել ոտքի բացակայությունը: Գնդապետ ԴիԲիրսի հետ մատչի ժամանակ հակառակորդը փորձեց ֆոն Էրիխին ոտքից բռնած դուրս քաշել ռինգից: Արդյունքում ոտքի պրոտեզը մնաց նրա ձեռքում: 1993 թվականին Քերին ինքնասպանություն գործեց՝ թմրադեղերի հետ կապված դատական նիստից մեկ օր առաջ: Այդ պահին նա 33 տարեկան էր: