Skip to main content

La Science des Rêves/The Science of Sleep/Երազների Գիտությունը

Ես գեղեցիկ իրեր եմ հավաքում: Մի զույգ կոշիկ: Ակնոց: Հեռախոս: Գրամեքենա: Նրանք փայտից ու կաշուց են: Ակնհայտ կարկատաններով: Նրանց նուրբ ու ավարտուն տեսքը բարեհամբույր է: Ու նրանք լուռ են:

  LA SCIENCE DES RÊVES
Ռեժիսոր` Միշել Գոնդրի
Սցենար` Միշել Գոնդրի
Պրոդյուսեր` Ջորջ Բերման
Երաժշտություն` Ժան-Միշել Բերնար
Ստեֆանի դերում՝ Գաել Գարսիա Բերնար
Ստեֆանիի դերում՝ Շարլոտ Գինսբուրգ

«Երազների Գիտությունը» ռեժիսոր Միշել Գոնդրիի հաջորդ աշխատանքն է՝ «Eternal Sunshite of the Spotless Mind»-ից հետո: Այս ֆիլմում Գոնդրին փորձել է աշխատել անկախ/փոքրաբյուջե ֆիլմի ֆորմատի մեջ, ինչը չնայած նրան տվել է շատ ավելի մեծ ստեղծագործական ազատություն, բայց նաև զրկել է ֆիլմը հղկվածության, ինտելեկտուալ ու էմոցիոնալ խորության այն աստիճանից, որն ունի «Eternal Sunshine»-ը:
Արդյունքում ստացվել է ֆիլմ, որը նույնիսկ առանց թանկարժեք հատուկ էֆեկտների բավականին հետաքրքիր ու համոզիչ վիզուալ մաս ունի, ու օրիգինալ է միգուցե հենց հղկվածության պակասի շնորհիվ:
Ինչևէ, ֆիլմը նաև շոշափում է թեմաներ, որոնք հանդիսատեսի մոտ կարող են դիսկոմֆորտ կամ այլ բացասական ռեակցիաներ առաջացնել, հաճախ հանգում է փակուղային, ցիկլիկ դիալոգների, շատ կետերում ինֆանտիլ է: Ընդհանուր առմամբ, խորհուրդ կտայի այն դիտել մենակ:


«Երազների Գիտությունը» սկսում է ֆիլմի հերոս Ստեֆանի հոր մահվանից հետո Ֆրանսիա տեղափոխվելով: Ստեֆանը, որը երազում է հայտնագործող դառնալ, վառ ու ստեղծագործ երևակայություն ունի, ինչի պատճառով իրեն դժվար է զգալ տարբերությունն իրականության ու երազի միջև: Մայրը նրան խոստաում է «ստեղծագործ աշխատանք» օրացույցներ արտադրող ընկերությունում, որը, պարզվում է, ամենաձանձրալի բանն է, որ հնարավոր է պատկերացնել. Ստեֆանն ընդամենը տեքս է տեղադրում շների ու մերկ աղջիկների նկարների վերևում:
Սյուժեին ռոմանտիկ գիծ է ավելանում, երբ Ստեֆանի կյանքում հայտնվում է հարևանուհի Ստեֆանին, որը նույնպես ստեղծագործ ու հարուստ երևակայություն ունի, թեև լրիվ այլ բնույթի:
Ցավոք, «Երազների Գիտությունը» ֆիլմն այնքան էլ «իմը չէր»: Ենթադրվում էր, որ ֆիլմը պիտի էմոցիոնալ արձագանք առաջացնի հանդիսատեսի մոտ, բայց աստիճանաբար խորացող սյուրռեալիզմն ու իրականությունից կտրվելը, իրականության թեմաների քննարկումը, որոնք անձամբ ես այնքան էլ չեմ սիրում տեսնել գեղարվեստական աշխատանքում այն ձևով, որով այն ներկայացված էր այս ֆիլմում (օրինակ՝ միզելու մասին երկխոսությունը), ինձ մոտ հակասական զգացողություններ առաջացրեցին, բայց դա բնավ չի ժխտում ֆիլմի գեղարվեստական ու էսթետիկ արժեքը:
Այնպես որ, «Երազների Գիտությունն», իմ կարծիքով, տեսնելու արժանի ֆիլմ է, ու հավանաբար՝ նաև քննարկելու: Բայց անձամբ ինձ համար այն նման էր երազի, որն իրենից հետո թողնում է զգացողություն, բայց ոչ կայուն հետք:

Comments

Popular posts from this blog

Բանավեճի արվեստը. 3 «չի՛ կարելի»-ներ

Որոշեցի բանավեճի արվեստի մասին հոդվածաշար գրել: Ի վերջո, հայալեզու շրջանում միայն առանձին անհատներ են նրան տիրապետում գիտակցաբար: Այս անգամ, որքան էլ ոչ տիպիկ լինի ինձ համար, կսկսեմ ոչ թե հիմունքներից, այլ երեք «չի՛ կարելիներից», որոնք այդքան հաճախ են պատահում մեր բանավեճերում: Ցանկացած դեպքում, բանավեճ սկսելուց առաջ անկեղծորեն ինքներդ ձեզ հարց տվեք. ի՞նչ արդյունքի եք ձգտում: Եթե միայն ցանկանում եք ապացուցել, որ ճիշտ եք, ապա մի բանավիճեք: Դուք ճիշտ եք, ու եթե նույնիսկ իրականում ճիշտ էլ չեք, ապա ձեզ հակառակում համոզելը կպահանջի լիքը ավելորդ էներգիա, կարող է առաջացնել վիրավորվածության զգացողություն ու ոռի մրմռալ բանավեճում պարտված կողմի մոտ: Իսկ եթե իրոք ցանկանում եք պարզել, թե երկու և ավելի տեսակետներից որն է ճիշտ, ապա խնդրում եմ, մի օգտվեք հետևյալ փաստարկներից: Ռասսելի թեյաման Եթե ես հայտարարեի, որ Երկրի ու Մարսի միջև էլլիպտիկ շրջագծով չինական թեյաման է թռչում, ոչ ոք չէր կարողանա ժխտել իմ պնդումը, եթե ես բավականաչափ զգույշ լինեի, որ ավելացնեի՝ թեյամանն այնքան փոքր է, որ ա...

Դարրեն Արոնոֆսկի, «The Fountain». վերլուծություն

«Ու վտարեց Տերն Ադամին ու Եվային Եդեմի այգուց ու հրե սուր կանգնեցրեց, որ պաշտպանի Կենաց Ծառը»: Ծննդոց 3:24   THE FOUNTAIN Ռեժիսոր` Դարրեն Արոնոֆսկի Սցենար` Դարրեն Արոնոֆսկի, Արի Հանդել Պրոդյուսերներ` Էրիկ Վատսոն, Արնոն Միլչան, Յաին Սմիթ Երաժշտություն` Կլինտ Մանսել Թոմի դերում՝ Հյու Ջեքման (X-Men, Australia, Swordfish) Իզիի դերում՝ Ռեյչլ Վեյսց (Mummy) "The Fountain"-ը կարող էր դառնալ Արոնոֆսկու առաջին խոշոր աշխատանքը. Warner Bros. ընկերությունը դեռ 2002 թ. գնել էր ֆիլմի նկարահանման իրավունքները: Թոմի դերը պետք է խաղար Բրեդ Պիտը, իսկ Իզիի դերը՝ Կեյտ Բլանշետը: Բայց Պիտի ու Արոնոֆսկու միջև տարաձայնություններ առաջացան, ու ֆիլմի նկարահանումը հետաձգվեց անորոշ ժամանակով: 2006 թվականին Դարրեն Արոնոֆսկին վերջապես նկարահանեց ու թողարկեց The Fountain-ը կես բյուջեով: Համակարգչային հատուկ էֆեկտների փոխարեն նա օգտագործեց ավելի էժան մակրոլուսանկարչություն, իսկ գլխավոր դերերը խաղացին Հյու Ջեքմանն ու Ռեյչլ Վեյսցը:

Պաուլո Կոելիո, «Իմ մտքերը S.O.P.A.-ի վերաբերյալ»

Եթե հիշում եք, Պաուլո Կոելիոն միշտ էլ եղել է այն հեղինակների մեջ, որոնց ես առավել խիստ քննադատության եմ ենթարկել: Ինչևէ, նրա բլոգի հունվարի 20-ի գրառումից դատելով, Կոելիոն արժանի է ամեն տեսակի հարգանքի որպես մարդ: Նա ոչ միայն քննադատում է S.O.P.A.-ն, այլ նաև խոսում արվեստի գործի ազատ տարածման մասին ու նույնիսկ ասում. «ցրե՛ք» իմ աշխատանքները, ես դեմ չեմ: Տխուր է, որ քիչ մարդիկ են հիշում այս հին ասույթը. նկարչի համար ամենամեծ գովեստն այն ժամանակ է, երբ իր նկարը գողանում են ցուցահանդեսից: Հատուկ հայերեն կարդալ ցանկացողների համար թարգմանում եմ հոդվածը հայերեն (համոզված եմ՝ Պաուլոն դեմ չէր լինի):