Skip to main content

Ալան Մուր, «Saga of the Swamp Thing, vol.1»


Իմ գնահատականը՝ 5 աստղ 5-ից

Դե, չնայած, որ ես մեծ հավատ ունեմ Ալան Մուրի նկատմամբ, այնքան էլ մեծ սպասելիքներ չունեի «բանջարեղենից մարդու» մտքից: Պատկերացրեք՝ քայլող կարտոֆիլ, բադրջան ու կաղամբ. ընդհանուր դեպքում լուրջ գրականության մասին իմ պատկերացման հետ այնքան էլ չի բռնում: Բարեբախտաբար, Swamp Thing-ն, ինչպես պարզվեց, մամուռից էր ու մաքուր հիասքանչից:

Նույնիսկ կոմիքսներ գրելու կարիերայի սկզբում Մուրն իրեն լավագույն ձևով է արտահայտում: Խորը, հուզիչ սյուժեներ (չնայած նրան, որ տեղ-տեղ արտահայտվում է նույն լեկցիա կարդացող տոնը, որը «Promethea»-ի ամբողջ թողարկումներ է փչացրել):

Ես «Saga of the Swamp Thing»-ը կարժանացնեմ ամենաբարձր գովասանքին, որին կարող եմ՝ այն Նիլ Գեյմանի «Sandman»-ի հետ համեմատական մակարդակի է (ու վերջինիս հետ կրում է ոճական նմանություններ ու ընդհանուր հերոսներ):

Հետաքրքիր է, թե Ալանն ինչպես է հերոսներին խորություն ավելացնում: Սուպերմենը՝ Վաղվա Մարդը, «DC Comics Presents #85: Superman and Swamp Thing»-ում էլ նույն մեծամիտ ու մակերեսային կացինն է: Բայց ինչքան կենդանի է Ալանը նրան ներկայացնում՝ տեսնում ես հերոսին, զգում նրա ողբերգությունն, ընկալում այն, ինչ նա ինքն էլ չի կարող, զգում նրա ցավը:

Հինգ աստղ, ձեռքս կկոտրվեր, եթե ավելի ցածր գնահատեի:

Comments

Popular posts from this blog

Պաուլո Կոելիո, «Իմ մտքերը S.O.P.A.-ի վերաբերյալ»

Եթե հիշում եք, Պաուլո Կոելիոն միշտ էլ եղել է այն հեղինակների մեջ, որոնց ես առավել խիստ քննադատության եմ ենթարկել: Ինչևէ, նրա բլոգի հունվարի 20-ի գրառումից դատելով, Կոելիոն արժանի է ամեն տեսակի հարգանքի որպես մարդ: Նա ոչ միայն քննադատում է S.O.P.A.-ն, այլ նաև խոսում արվեստի գործի ազատ տարածման մասին ու նույնիսկ ասում. «ցրե՛ք» իմ աշխատանքները, ես դեմ չեմ: Տխուր է, որ քիչ մարդիկ են հիշում այս հին ասույթը. նկարչի համար ամենամեծ գովեստն այն ժամանակ է, երբ իր նկարը գողանում են ցուցահանդեսից: Հատուկ հայերեն կարդալ ցանկացողների համար թարգմանում եմ հոդվածը հայերեն (համոզված եմ՝ Պաուլոն դեմ չէր լինի):

Դարրեն Արոնոֆսկի, «The Fountain». վերլուծություն

«Ու վտարեց Տերն Ադամին ու Եվային Եդեմի այգուց ու հրե սուր կանգնեցրեց, որ պաշտպանի Կենաց Ծառը»: Ծննդոց 3:24   THE FOUNTAIN Ռեժիսոր` Դարրեն Արոնոֆսկի Սցենար` Դարրեն Արոնոֆսկի, Արի Հանդել Պրոդյուսերներ` Էրիկ Վատսոն, Արնոն Միլչան, Յաին Սմիթ Երաժշտություն` Կլինտ Մանսել Թոմի դերում՝ Հյու Ջեքման (X-Men, Australia, Swordfish) Իզիի դերում՝ Ռեյչլ Վեյսց (Mummy) "The Fountain"-ը կարող էր դառնալ Արոնոֆսկու առաջին խոշոր աշխատանքը. Warner Bros. ընկերությունը դեռ 2002 թ. գնել էր ֆիլմի նկարահանման իրավունքները: Թոմի դերը պետք է խաղար Բրեդ Պիտը, իսկ Իզիի դերը՝ Կեյտ Բլանշետը: Բայց Պիտի ու Արոնոֆսկու միջև տարաձայնություններ առաջացան, ու ֆիլմի նկարահանումը հետաձգվեց անորոշ ժամանակով: 2006 թվականին Դարրեն Արոնոֆսկին վերջապես նկարահանեց ու թողարկեց The Fountain-ը կես բյուջեով: Համակարգչային հատուկ էֆեկտների փոխարեն նա օգտագործեց ավելի էժան մակրոլուսանկարչություն, իսկ գլխավոր դերերը խաղացին Հյու Ջեքմանն ու Ռեյչլ Վեյսցը:

Բանավեճի արվեստը. 3 «չի՛ կարելի»-ներ

Որոշեցի բանավեճի արվեստի մասին հոդվածաշար գրել: Ի վերջո, հայալեզու շրջանում միայն առանձին անհատներ են նրան տիրապետում գիտակցաբար: Այս անգամ, որքան էլ ոչ տիպիկ լինի ինձ համար, կսկսեմ ոչ թե հիմունքներից, այլ երեք «չի՛ կարելիներից», որոնք այդքան հաճախ են պատահում մեր բանավեճերում: Ցանկացած դեպքում, բանավեճ սկսելուց առաջ անկեղծորեն ինքներդ ձեզ հարց տվեք. ի՞նչ արդյունքի եք ձգտում: Եթե միայն ցանկանում եք ապացուցել, որ ճիշտ եք, ապա մի բանավիճեք: Դուք ճիշտ եք, ու եթե նույնիսկ իրականում ճիշտ էլ չեք, ապա ձեզ հակառակում համոզելը կպահանջի լիքը ավելորդ էներգիա, կարող է առաջացնել վիրավորվածության զգացողություն ու ոռի մրմռալ բանավեճում պարտված կողմի մոտ: Իսկ եթե իրոք ցանկանում եք պարզել, թե երկու և ավելի տեսակետներից որն է ճիշտ, ապա խնդրում եմ, մի օգտվեք հետևյալ փաստարկներից: Ռասսելի թեյաման Եթե ես հայտարարեի, որ Երկրի ու Մարսի միջև էլլիպտիկ շրջագծով չինական թեյաման է թռչում, ոչ ոք չէր կարողանա ժխտել իմ պնդումը, եթե ես բավականաչափ զգույշ լինեի, որ ավելացնեի՝ թեյամանն այնքան փոքր է, որ ա...