Skip to main content

Arturo Pérez-Reverte, "Club Dumas"/John Bunyan, "The Pilgrim's Progress from This World to That Which Is to Come"

Արտուրո Պերես-Ռևերտեի «Դյումա Ակումբը» եթե նույնիսկ չեք կարդացել, Ռոման Պոլանսկու «Իններորդ Դարպասը» ֆիլմը պետք է որ ձեզ ծանոթ լինի: Եթե ոչ, ապա անպայման կարդացեք գիրքը, հետո դիտեք ֆիլմը:

Արդյո՞ք շատերի մտքով կանցներ, որ «De Umbrarum Regni Novem Portis» («Խավարի Թագավորության Իննը Դռներ») երևակայական գիրքը, բացի տարոյի քարտերին ուղղակի հղումներից, ծաղրում է... Ջոն Բանյանի «The Pilgrim's Progress from This World to That Which Is to Come» («Ուխտավորի Անցումն Այս Աշխարհից Այն Մեկը, Որը Դեռ Պիտի Գա»): Ֆիլմում դա, իհարկե, շատ ավելի ակնհայտ է երևում:

Ցանկացած դեպքում, եկեք համեմատենք գրքերի միջի գրավյուրաները: «De Umbrarum Regni...»-ի գրավյուրաներին (ու թույլ, բավականին սիրողական անալիզին) կարող եք ծանոթանալ այստեղ: Իսկ այժմ՝ գրավյուրաներ Բանյանից.
«Verbum dimissum custodiat Arcanum» մակագրված գրավյուրայի ու իմ տեղադրած երրորդ՝  «Beelzebub and them that are with him shoot arrows»-ի նմանությունը միաժամանակ թե՛ հումորային է, թե՛ այլաբանական. այն նույնացման գիծ է տանում հրեշտակների ու դեմոնների միջև:

Այլ կերպ ասած, սրանք երկու գրքեր են՝ երկու ուխտավորների մասին: Միայն թե մեկը փնտրում է Երկնային Քաղաքը, իսկ մյուսը՝ Խավարի Թագավորությունը:

Ցանկացած դեպքում, ինչպես ասում է Ռևերտեն «Դյումա Ակումբի» վերջում, ամեն մեկը ստանում է այն Սատանային, որին արժանի է:

Comments

Popular posts from this blog

ՄԷԿ ԿԱԴՐ-2012

Մայիսի 24-ից 31-ը ՆՓԱԿ-ում անց է կացվելու «Մէկ Կադր» կարճ ֆիլմերի ամենամյա 10-րդ միջազգային փառատոնը: Որին, ի միջի այլոց, ես էլ եմ մասնակցում՝ իմ «Գարուն ա» Մաշտոցի այգու պայքարին նվիրված ֆիլմով, ինչպես նաև որպես Բորիս Հարությունյանի «Անվերնագիր» ֆիլմի ստեղծագործական թիմի անդամ (պրոդուկցիա, մոնտաժ, ձայն): Փառատոնին աշխատանքներ են ներկայացվելու ամբողջ աշխարհից: Ընթանալու է չորս փուլով՝ «Մեկ կադր մեկ րոպե» (մոնտաժ չպարունակող մեկ րոպեանոց ֆիլմ), կարճ ֆիլմեր, հատուկ ծրագրեր, «Մէկ կադր» ֆորում:

Դարրեն Արոնոֆսկի, «The Fountain». վերլուծություն

«Ու վտարեց Տերն Ադամին ու Եվային Եդեմի այգուց ու հրե սուր կանգնեցրեց, որ պաշտպանի Կենաց Ծառը»: Ծննդոց 3:24   THE FOUNTAIN Ռեժիսոր` Դարրեն Արոնոֆսկի Սցենար` Դարրեն Արոնոֆսկի, Արի Հանդել Պրոդյուսերներ` Էրիկ Վատսոն, Արնոն Միլչան, Յաին Սմիթ Երաժշտություն` Կլինտ Մանսել Թոմի դերում՝ Հյու Ջեքման (X-Men, Australia, Swordfish) Իզիի դերում՝ Ռեյչլ Վեյսց (Mummy) "The Fountain"-ը կարող էր դառնալ Արոնոֆսկու առաջին խոշոր աշխատանքը. Warner Bros. ընկերությունը դեռ 2002 թ. գնել էր ֆիլմի նկարահանման իրավունքները: Թոմի դերը պետք է խաղար Բրեդ Պիտը, իսկ Իզիի դերը՝ Կեյտ Բլանշետը: Բայց Պիտի ու Արոնոֆսկու միջև տարաձայնություններ առաջացան, ու ֆիլմի նկարահանումը հետաձգվեց անորոշ ժամանակով: 2006 թվականին Դարրեն Արոնոֆսկին վերջապես նկարահանեց ու թողարկեց The Fountain-ը կես բյուջեով: Համակարգչային հատուկ էֆեկտների փոխարեն նա օգտագործեց ավելի էժան մակրոլուսանկարչություն, իսկ գլխավոր դերերը խաղացին Հյու Ջեքմանն ու Ռեյչլ Վեյսցը:

Պաուլո Կոելիո, «Իմ մտքերը S.O.P.A.-ի վերաբերյալ»

Եթե հիշում եք, Պաուլո Կոելիոն միշտ էլ եղել է այն հեղինակների մեջ, որոնց ես առավել խիստ քննադատության եմ ենթարկել: Ինչևէ, նրա բլոգի հունվարի 20-ի գրառումից դատելով, Կոելիոն արժանի է ամեն տեսակի հարգանքի որպես մարդ: Նա ոչ միայն քննադատում է S.O.P.A.-ն, այլ նաև խոսում արվեստի գործի ազատ տարածման մասին ու նույնիսկ ասում. «ցրե՛ք» իմ աշխատանքները, ես դեմ չեմ: Տխուր է, որ քիչ մարդիկ են հիշում այս հին ասույթը. նկարչի համար ամենամեծ գովեստն այն ժամանակ է, երբ իր նկարը գողանում են ցուցահանդեսից: Հատուկ հայերեն կարդալ ցանկացողների համար թարգմանում եմ հոդվածը հայերեն (համոզված եմ՝ Պաուլոն դեմ չէր լինի):