Skip to main content

Posts

La Science des Rêves/The Science of Sleep/Երազների Գիտությունը

Ես գեղեցիկ իրեր եմ հավաքում: Մի զույգ կոշիկ: Ակնոց: Հեռախոս: Գրամեքենա: Նրանք փայտից ու կաշուց են: Ակնհայտ կարկատաններով: Նրանց նուրբ ու ավարտուն տեսքը բարեհամբույր է: Ու նրանք լուռ են:   LA SCIENCE DES RÊVES Ռեժիսոր`  Միշել Գոնդրի Սցենար` Միշել Գոնդրի Պրոդյուսեր` Ջորջ Բերման Երաժշտություն`  Ժան-Միշել Բերնար Ստեֆանի դերում՝  Գաել Գարսիա Բերնար Ստեֆանիի դերում՝ Շարլոտ Գինսբուրգ «Երազների Գիտությունը» ռեժիսոր Միշել Գոնդրիի հաջորդ աշխատանքն է՝ «Eternal Sunshite of the Spotless Mind»-ից հետո: Այս ֆիլմում Գոնդրին փորձել է աշխատել անկախ/փոքրաբյուջե ֆիլմի ֆորմատի մեջ, ինչը չնայած նրան տվել է շատ ավելի մեծ ստեղծագործական ազատություն, բայց նաև զրկել է ֆիլմը հղկվածության, ինտելեկտուալ ու էմոցիոնալ խորության այն աստիճանից, որն ունի «Eternal Sunshine»-ը: Արդյունքում ստացվել է ֆիլմ, որը նույնիսկ առանց թանկարժեք հատուկ էֆեկտների բավականին հետաքրքիր ու համոզիչ վիզուալ մաս ունի, ու օրիգինալ է միգուցե հենց հղկվածության պակասի շնորհիվ: Ինչևէ, ֆի...

Դարրեն Արոնոֆսկի, «The Fountain». վերլուծություն

«Ու վտարեց Տերն Ադամին ու Եվային Եդեմի այգուց ու հրե սուր կանգնեցրեց, որ պաշտպանի Կենաց Ծառը»: Ծննդոց 3:24   THE FOUNTAIN Ռեժիսոր` Դարրեն Արոնոֆսկի Սցենար` Դարրեն Արոնոֆսկի, Արի Հանդել Պրոդյուսերներ` Էրիկ Վատսոն, Արնոն Միլչան, Յաին Սմիթ Երաժշտություն` Կլինտ Մանսել Թոմի դերում՝ Հյու Ջեքման (X-Men, Australia, Swordfish) Իզիի դերում՝ Ռեյչլ Վեյսց (Mummy) "The Fountain"-ը կարող էր դառնալ Արոնոֆսկու առաջին խոշոր աշխատանքը. Warner Bros. ընկերությունը դեռ 2002 թ. գնել էր ֆիլմի նկարահանման իրավունքները: Թոմի դերը պետք է խաղար Բրեդ Պիտը, իսկ Իզիի դերը՝ Կեյտ Բլանշետը: Բայց Պիտի ու Արոնոֆսկու միջև տարաձայնություններ առաջացան, ու ֆիլմի նկարահանումը հետաձգվեց անորոշ ժամանակով: 2006 թվականին Դարրեն Արոնոֆսկին վերջապես նկարահանեց ու թողարկեց The Fountain-ը կես բյուջեով: Համակարգչային հատուկ էֆեկտների փոխարեն նա օգտագործեց ավելի էժան մակրոլուսանկարչություն, իսկ գլխավոր դերերը խաղացին Հյու Ջեքմանն ու Ռեյչլ Վեյսցը:

Ապրի՛ր հավերժ, Ռեյ Բրեդբերի

Կրկին ողջույն: Իմ վերջին կայքային զրույցի վերջում ես խոստացա պատմել, թե ինչպես հաջողացրի գրող դառնալ: Դա մասամբ աստիճանաբար կատարվեց, ու մի մասը պատահական էր: Երբ ես տասներկու տարեկան էի, կատաղի սիրահարված էի Լ. Ֆրենկ Բաումին ու Օզ երկրի մասին գրքերին՝ Ժյուռ Վեռնի ու Հ. Ջ. Ուելլսի վեպերին զուգահեռ, ու հատկապես Էդգար Ռայս Բերրոուզի Տարզանի գրքերին ու Ջոն Կարտեր, Մարսի Տիրակալը գրքերին: Այդ ժամանակ էր, որ ես սկսեցի մտածել գրող դառնալու մասին: Դրան զուգահեռ ես բեմի վրա տեսա Բլեքստոուն Մոգին ու մտածեցի՝ ինչ հիանալի կյանք կունենայի, եթե մեզածայի ու բեմական մոգ դառնայի: Շատ առումներով ես հենց այդպես էլ վարվեցի: Մեկ այլ բեմական մոգի հետ հանդիպումն էր, որ իմ կյանքն անդառնալի կերպով փոխեց: 1932 թվականի Աշխատանքի օրվա շաբաթվա ընթացքում մահացավ իմ սիրելի քեռին. նրա թաղումը շաբաթ օրն էր: Եթե նա այդ շաբաթ չմահանար, իմ կյանքը միգուցե չփոխվեր, քանի որ շաբաթ կեսօրին նրա թաղումից վերադառնալիս ես Միչիգան լճի ափին կառնավալ տեսա: Ես գիտեի, որ լճի ափին, իր հատուկ վրանում, կար պար...

Ծիր Կաթին ու Անդրոմեդա գալակտիկաների բախումը 4 մլրդ տարի հետո

NASA-ի գիտնականներն, ուսումնասիրելով Հաբլ աստղադիտակից ստացված տվյալները, եկել են այն եզրակացության, որ մեր Ծիր Կաթին ու հարևան M31 "Անդրոմեդա" գալակտիկաները մոտ չորս միլիարդ տարուց բախվելու են իրար ու միասին նոր գալակտիկա են կազմելու: Դեռ 2002-ից կար հիպոթեզ, որ Անդրոմեդան շարժվում է մեր գալակտիկայի ուղղությամբ, բայց միայն վերջին ուսումնասիրություններն են մղել NASA-ին վերջնական եզրակացության գալ: Գիտնականները պնդում են, որ անկախ Երկիր մոլորակի վրա չորս միլիարդ տարի հետո մարդկանց լինելուց կամ չլինելուց, մեր արեգակնային համակարգին վտանգ չի սպառնում. երկու գալակտիկաների աստղերը բավականաչափ հեռու են տեղակայված իրարից, որպեսզի չբախվեն իրար:

600 Վայրկյան

Երկար չի, չէ՞: 600 վայրկյան, կամ 10 րոպե, բայց դրանք ի՞նչ արժեք ունեն: Հնարավո՞ր է ժամանակին արժեք տալ: 600 վայրկյանը կարող է լինել ժամանակը, որի ընթացքում խանութի ցուցափեղկ եք դիտում, ի՞նչ արժեք է: 600 վայրկյանը կարող է լինել ժամանակը, որի ընթացքում սրտի անուղղակի մասսաժ եք անում՝ մեկի կյանքը փրկելու համար, ի՞նչ արժեք է: Այն արժեք չունի, բայց ամենաթանկ բանն է, որ մենք բոլորս ունենք, այն է, ինչ պետք է ամենից շատ գնահատենք ու խնայողաբար օգտագործենք, որ հնարավորինս շատ մնա: Ինչևէ, այդպես չի ստացվում, ժամանակն ինչպես շարունակելու է, այնպես էլ շարունակում է անցնել, ինչպես ժամացույցի սլաքներն են անցնում տասներկու թվերի մոտով, որոնք որոշում են մեր ժամանակը: Սա Բիլլն է, հնոտ պատկեր իմ հավաքածուից: Նրա հասակը մեկուկես մետրից ավել չի, նա ջութակ ունի, որով ելույթ է ունենում Լիվերպուլի փողոցներում, նա նվագել չգիտի, բայց անկասկած ամենահմայիչ մարդն է, ում երբևէ տեսել եմ, նրա ժպիտն իսկական է ու նա ցանկանում է խոսել քեզ հետ: Մի ահավոր ցուրտ օր ես խոսեցի նրա հետ, միասին մի-մի բաժակ սուրճ վերց...

Apple ընկերության «տիեզերանավը»

Apple ընկերությունը նոր, երկրորդ շտաբ է կառուցում Կալիֆորնիա նահանգի Կուպերտինո քաղաքում: Այս «տիեզերանավ-շտաբը» Ստիվ Ջոբսի վերջին նախագծերից էր: Apple ընկերությունը ողջունել է քաղաքացիների մտահոգությունը բնապահպանական և այլ ազդեցություններով, որոնք շինությունը կարող է ունենալ շրջակա միջավայրի ու քաղաքի վրա: Ընկերության ներկայացուցիչներն ակտիվորեն պատասխանում են իրենց ապագա հարևանների հարցերին: Ջոբսը պահանջել է, որ նոր շտաբի 80%-ը բնություն լինի: Շտաբի տարածքում լինելու է... ավելի, քան 6000 ծառ: Շինությունն ու շինարարական պրոցեսը հավակնում են LEED սերտիֆիկացիա ստանալ՝ որպես շրջակա միջավայրի համար անվտանգ նախագիծ: Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2015 թվականին: Առավել մանրամասն այս ամենի մասին կարող եք կարդալ CNN-ի նյութում : Սա՝ ի ամոթանք նրանց, ովքեր բետոնապատում են կանաչն ու լկտիություն են ունենում պնդել, թե բետոնը բարիք է, բետոնապատումն էլ՝ բարեկարգում:

«Մեր Խոսքը» գրական մրցույթի աշխատանքները

Մրցույթը մեկնարկեց, ահա մասնակից աշխատանքների ցանկը (հեղինակները կբացահայտվեն հետո). « Ընտրություն » « Իսկ ես... ես ի՞նչ » « Ամենակարող սերը » « Առավոտվա հեքիաթը » « Անձրևն ու Հովիվը » « Արցախում էլ լուսաբացը բարի է » Անվերնագիր («Դատարկ լռության մեջ ես ափերս...») « Morts Vivants » « Մակերես » « Եվայի օձը » « Ազնիվ ձեռքեր » « Հավերժ երազ » « Սոխակը » « Մայրամուտից լուսաբաց » « Հանդիպում մանկության ընկերոջ հետ » « Փշրված երազ » « Դնգստող Վնգստանը »   Անվերնագիր («Սկսեց: Միգուցե՝ վերջին անգամ...») « Բարմենը ժպտում է » « Տեխնոլյուցիա » « Իմ ապոկալիպսիսը » Մրցույթի քննարկումներն անց կկացվեն Գրական Ակումբում: Բլոգի հեղինակը, մրցույթի կազմակերպիչն ու ժյուրին պատասխանատվություն չեն կրում պատմվածքների գրական արժեքի համար:

ՄԷԿ ԿԱԴՐ-2012

Մայիսի 24-ից 31-ը ՆՓԱԿ-ում անց է կացվելու «Մէկ Կադր» կարճ ֆիլմերի ամենամյա 10-րդ միջազգային փառատոնը: Որին, ի միջի այլոց, ես էլ եմ մասնակցում՝ իմ «Գարուն ա» Մաշտոցի այգու պայքարին նվիրված ֆիլմով, ինչպես նաև որպես Բորիս Հարությունյանի «Անվերնագիր» ֆիլմի ստեղծագործական թիմի անդամ (պրոդուկցիա, մոնտաժ, ձայն): Փառատոնին աշխատանքներ են ներկայացվելու ամբողջ աշխարհից: Ընթանալու է չորս փուլով՝ «Մեկ կադր մեկ րոպե» (մոնտաժ չպարունակող մեկ րոպեանոց ֆիլմ), կարճ ֆիլմեր, հատուկ ծրագրեր, «Մէկ կադր» ֆորում:

Այս գիշերվա արևի խավարման կադրերը

Այո, «արևի գիշերային խավարում» արտահայտությունն ինձ դուր է եկել, նամանավանդ երբ որոշ մարդիկ լուրջ ընդունեցին այն դիտելու իմ հրավերը: Հետաքրքիր է, որ, օրինակ, ԱՄՆ-ում բոլոր ազգային պարկերում ու նման վայրերում պաշտոնապես դիտումներ էին կազմակերպվել, նախապես ֆիլտր-ակնոցներ էին վաճառվել՝ մարդկանց հետաքրքիր էր, երևույթը նույնիսկ գովազդվում էր: Աջ կողմում պատկերված է արևի խավարման տեսանելիության NASA-ի քարտեզն, իսկ ներքևում՝ մի քանի կադրեր, որոնք նույնպես այստեղից եմ ցրել (հեղինակներն, իհարկե, նշված են). Կիսալուսնաձև ստվերներ, Audrey Shen/Palo Alto, California Tom Bridges/Tokio, Japan Tom Bridges/Tokio, Japan Կիսալուսնաձև ստվերները, թեև ես արևի խավարում իրականում տեսել եմ, ինձ համար նորություն էին: Հետաքրքիր կլիներ խումբ կազմել Հայաստանում, որը կհետևեր նման երևույթների ժամանակացույցին ու դիտումներ կկազմակերպեր:

Արևի խավարում, 20 (21) մայիսի

Լուսանկարը՝ Alexander F. Yuan/AP Շատ շուտով արևի օղակաձև խավարում է լինելու: Ոչ, պետք չի բարկանալ Երևանի երկինքը հենց հիմա ծածկող ամպերի վրա՝ մենք այն չենք կարող դիտել, քանի որ այն տեղի է ունենալու «աշխարհի մյուս կողմում»՝ Չինաստան, Ճապոնիա, Պոլինեզիա, արևմտյան ԱՄՆ, Մեքսիկա: Մեզ մոտ խավարման ամբողջ ընթացքում մութ գիշեր է լինելու: Արևի օղակաձև խավարում տեղի է ունենում այն դեպքում, երբ Լուսինը միայն մասնակի է ծածկում Արևի մակերևույթն՝ իր «խավարած» մասի շուրջը «հրո օղակ» թողնելով: Այս գրառման մեջ պատկերված լուսանկարների խավարումն եղել է ոչ թե այս տարի, այլ 2010-ի հունվարի 15-ին: Լուսանկարներն արվել են Չինաստանում: Արևի խավարման ժամանակացույցը` livestream-ներին ու հրապարակումներին հետևելու համար (ժամերը նշված են UTC-ով, փակագծերում տրված է UTC+4 Yerevan ժամանակը). Խավարման տևողությունը կոնկրետ վայրում. 5 ր 46 վրկ (P1) Մասնակի խավարման սկիզբ. 20:56:07 (00:56:07) (U1) Լիարժեք խավարման սկիզբ. 22:06:17 (02:06:17) Խոշորագույն խավարումը. 23:53:54 (03:53:54) (U4) Լիարժեք խավարմ...