Նորին Կայսերական Մեծության մասին ես առաջին անգամ իմացա Նիլ Գեյմանի կոմիքսների «Sandman» շարքից. «Fables and Reflections» հատորի, #31 'Three Septembers and a January' թողարկումն ամբողջապես նվիրված է նրան: «Դե՞, Ջոշուա, ի՞նչ ես պատրաստվում անել այժմ»: «Ինքնասպանությու՞ն: Հմմ... դու առաջին անհաջողակ բիզնեսմենը չես լինի, որ այդ ուղին է ընտրել: Տարիներ առաջ դու հարուստ մարդ էիր. հարուստ ու երջանիկ»: «Ու հիմա՞: Հիմա դու ոչինչ ես, Ջոշուա»: «Ես ասացի՝ ոչի՞նչ: Ոչ, ոչինչ չես»: «Դու ունակություն ունես, Ջոշուա: Հուսահատության ունակություն: Հավանաբար ավելի քան...» Կոմիքսում Հավերժներից երեքը՝ Հուսահատությունը, Ցանկությունն ու Երազը պայքարում են մի մարդու՝ Ջոշուա Աբրահամ Նորտոնի համար: Թե ում իշխանությունն ավելի մեծ կլինի նրա վրա: Այդ հուզիչ պատմությունն ու Գեյմանի գրական սովորություններին փոքրիշատե ծանոթ լինելն ինձ մղեցին մի փոքր ուսումնասիրություն իրականացնել: Այո, Ջոշուա Աբրահամ Նորտոնն իրական պատմական անձ էր, ու նրա կենսագրության փաստերը կոմիքսում բավականին ...