Skip to main content

Posts

Ոչ, խունկն ու սոդան ընդհանրապես չեն օգնի. հոդված քաղցկեղի մասին

Ոգեշնչված է Արման Գասպարյանի panarmenian.net-ում հրապարակած «Խունկն ու սոդան չեն օգնի» հոդվածից ու դրան հաջորդած քննարկումից : Քաղցկեղը, բնականաբար, ուժեղ էմոցիոնալ արձագանք առաջացնող ախտորոշում է: Իսկ այն, ինչ առաջացնում է ուժեղ էմոցիոնալ արձագանք, դժվարացնում է ռացիոնալ երկխոսությունը: Նախքան քաղցկեղի բուժման եղանակների քննարկմանն անցնելը, մի փոքր պատմեմ իմ փորձի մասին: Ես ու քաղցկեղը Գրեթե մի տարի առաջ ես ձախ ամորձուս վրա գոյացություն հայտնաբերեցի: Երեք հնարավոր դիագնոզ կարող էր լինել՝ վարիկոզ, ցիստ, ուռուցք: Երեքից ամենավախենալին, բնականաբար, չարորակ ուռուցքն էր, ու որոշ մտատանջություններից հետո մտքումս որոշեցի, որ հավանաբար հենց դա էլ կլինի: Ես քաղցկեղի ռիսկային գոտում գտնվող մարդ եմ՝ ելնելով իմ բնակավայրից, սննդակարգից, ծխելու փաստից: Այդ իրավիճակում միակ ռացիոնալ որոշումը կլիներ գնալ բժշկական զննության: Բայց ես, վախի պատճառով, երկար ժամանակ նույնիսկ չխոսեցի դրա մասին ինչ-որ մեկի հետ: Սթրեսը բերեց էրեկցիայի մասնակի խանգարման, որը ես նույնպես վերագրեցի ուռուցքին: ...

Հուլիոս Էվոլա, «Հեծնի՛ր վագրին. հոգու արիստոկրատի գոյատևման ձեռնարկ» (Հատված)

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ. ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ Ա. ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՆ ՈՒ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԱՐԴԸ «Այս գիրքը նպատակ ունի ուսումնասիրել այն հատկանիշներից մի քանիսն, որոնց համաձայն մեր ժամանակաշրջանն, ընդհանուր առմամբ, տարրալուծման ժամանակաշրջան է: Միաժամանակ գիրքն անդրադառնում է այն հարցին, թե ինչպիսի վարք ու գոյության ինչ ձև է նպատակահարմար տվյալ հանգամանքներում մարդու կոնկրետ տեսակի համար: Պետք է նկատի ունենալ այս սահմանափակումը: Այն, ինչ ես պատրաստվում եմ ասել, չի վերաբերում մեր օրերի հասարակ մարդուն: Հակառակը, ես նկատի ունեմ մարդուն, ով ինքն իրեն տեսնում է ներգրավված այսօրվա աշխարհի մեջ, նույնիսկ դրա ամենախնդրահարույց ու բուռն բնագավառներում, բայց ներքուստ չի պատկանում այդպիսի աշխարհին, ու ոչ էլ պատրաստվում է հաշտվել դրա հետ: Նա զգում է իրեն, ըստ էության, իր ժամանակակիցների մեծամասնությունից տարբեր տեսակ: Նման մարդու բնական տեղը, երկիրը, որտեղ նա օտարական չէր լինի, Ավանդության աշխարհն է: Ես ավանդություն բառն օգտագործում եմ հատուկ իմաստով, որը սահմանել եմ այլ աշխատության մեջ: Այն տարբերվում է հասար...

La Science des Rêves/The Science of Sleep/Երազների Գիտությունը

Ես գեղեցիկ իրեր եմ հավաքում: Մի զույգ կոշիկ: Ակնոց: Հեռախոս: Գրամեքենա: Նրանք փայտից ու կաշուց են: Ակնհայտ կարկատաններով: Նրանց նուրբ ու ավարտուն տեսքը բարեհամբույր է: Ու նրանք լուռ են:   LA SCIENCE DES RÊVES Ռեժիսոր`  Միշել Գոնդրի Սցենար` Միշել Գոնդրի Պրոդյուսեր` Ջորջ Բերման Երաժշտություն`  Ժան-Միշել Բերնար Ստեֆանի դերում՝  Գաել Գարսիա Բերնար Ստեֆանիի դերում՝ Շարլոտ Գինսբուրգ «Երազների Գիտությունը» ռեժիսոր Միշել Գոնդրիի հաջորդ աշխատանքն է՝ «Eternal Sunshite of the Spotless Mind»-ից հետո: Այս ֆիլմում Գոնդրին փորձել է աշխատել անկախ/փոքրաբյուջե ֆիլմի ֆորմատի մեջ, ինչը չնայած նրան տվել է շատ ավելի մեծ ստեղծագործական ազատություն, բայց նաև զրկել է ֆիլմը հղկվածության, ինտելեկտուալ ու էմոցիոնալ խորության այն աստիճանից, որն ունի «Eternal Sunshine»-ը: Արդյունքում ստացվել է ֆիլմ, որը նույնիսկ առանց թանկարժեք հատուկ էֆեկտների բավականին հետաքրքիր ու համոզիչ վիզուալ մաս ունի, ու օրիգինալ է միգուցե հենց հղկվածության պակասի շնորհիվ: Ինչևէ, ֆի...

Դարրեն Արոնոֆսկի, «The Fountain». վերլուծություն

«Ու վտարեց Տերն Ադամին ու Եվային Եդեմի այգուց ու հրե սուր կանգնեցրեց, որ պաշտպանի Կենաց Ծառը»: Ծննդոց 3:24   THE FOUNTAIN Ռեժիսոր` Դարրեն Արոնոֆսկի Սցենար` Դարրեն Արոնոֆսկի, Արի Հանդել Պրոդյուսերներ` Էրիկ Վատսոն, Արնոն Միլչան, Յաին Սմիթ Երաժշտություն` Կլինտ Մանսել Թոմի դերում՝ Հյու Ջեքման (X-Men, Australia, Swordfish) Իզիի դերում՝ Ռեյչլ Վեյսց (Mummy) "The Fountain"-ը կարող էր դառնալ Արոնոֆսկու առաջին խոշոր աշխատանքը. Warner Bros. ընկերությունը դեռ 2002 թ. գնել էր ֆիլմի նկարահանման իրավունքները: Թոմի դերը պետք է խաղար Բրեդ Պիտը, իսկ Իզիի դերը՝ Կեյտ Բլանշետը: Բայց Պիտի ու Արոնոֆսկու միջև տարաձայնություններ առաջացան, ու ֆիլմի նկարահանումը հետաձգվեց անորոշ ժամանակով: 2006 թվականին Դարրեն Արոնոֆսկին վերջապես նկարահանեց ու թողարկեց The Fountain-ը կես բյուջեով: Համակարգչային հատուկ էֆեկտների փոխարեն նա օգտագործեց ավելի էժան մակրոլուսանկարչություն, իսկ գլխավոր դերերը խաղացին Հյու Ջեքմանն ու Ռեյչլ Վեյսցը:

Ապրի՛ր հավերժ, Ռեյ Բրեդբերի

Կրկին ողջույն: Իմ վերջին կայքային զրույցի վերջում ես խոստացա պատմել, թե ինչպես հաջողացրի գրող դառնալ: Դա մասամբ աստիճանաբար կատարվեց, ու մի մասը պատահական էր: Երբ ես տասներկու տարեկան էի, կատաղի սիրահարված էի Լ. Ֆրենկ Բաումին ու Օզ երկրի մասին գրքերին՝ Ժյուռ Վեռնի ու Հ. Ջ. Ուելլսի վեպերին զուգահեռ, ու հատկապես Էդգար Ռայս Բերրոուզի Տարզանի գրքերին ու Ջոն Կարտեր, Մարսի Տիրակալը գրքերին: Այդ ժամանակ էր, որ ես սկսեցի մտածել գրող դառնալու մասին: Դրան զուգահեռ ես բեմի վրա տեսա Բլեքստոուն Մոգին ու մտածեցի՝ ինչ հիանալի կյանք կունենայի, եթե մեզածայի ու բեմական մոգ դառնայի: Շատ առումներով ես հենց այդպես էլ վարվեցի: Մեկ այլ բեմական մոգի հետ հանդիպումն էր, որ իմ կյանքն անդառնալի կերպով փոխեց: 1932 թվականի Աշխատանքի օրվա շաբաթվա ընթացքում մահացավ իմ սիրելի քեռին. նրա թաղումը շաբաթ օրն էր: Եթե նա այդ շաբաթ չմահանար, իմ կյանքը միգուցե չփոխվեր, քանի որ շաբաթ կեսօրին նրա թաղումից վերադառնալիս ես Միչիգան լճի ափին կառնավալ տեսա: Ես գիտեի, որ լճի ափին, իր հատուկ վրանում, կար պար...

Ծիր Կաթին ու Անդրոմեդա գալակտիկաների բախումը 4 մլրդ տարի հետո

NASA-ի գիտնականներն, ուսումնասիրելով Հաբլ աստղադիտակից ստացված տվյալները, եկել են այն եզրակացության, որ մեր Ծիր Կաթին ու հարևան M31 "Անդրոմեդա" գալակտիկաները մոտ չորս միլիարդ տարուց բախվելու են իրար ու միասին նոր գալակտիկա են կազմելու: Դեռ 2002-ից կար հիպոթեզ, որ Անդրոմեդան շարժվում է մեր գալակտիկայի ուղղությամբ, բայց միայն վերջին ուսումնասիրություններն են մղել NASA-ին վերջնական եզրակացության գալ: Գիտնականները պնդում են, որ անկախ Երկիր մոլորակի վրա չորս միլիարդ տարի հետո մարդկանց լինելուց կամ չլինելուց, մեր արեգակնային համակարգին վտանգ չի սպառնում. երկու գալակտիկաների աստղերը բավականաչափ հեռու են տեղակայված իրարից, որպեսզի չբախվեն իրար:

600 Վայրկյան

Երկար չի, չէ՞: 600 վայրկյան, կամ 10 րոպե, բայց դրանք ի՞նչ արժեք ունեն: Հնարավո՞ր է ժամանակին արժեք տալ: 600 վայրկյանը կարող է լինել ժամանակը, որի ընթացքում խանութի ցուցափեղկ եք դիտում, ի՞նչ արժեք է: 600 վայրկյանը կարող է լինել ժամանակը, որի ընթացքում սրտի անուղղակի մասսաժ եք անում՝ մեկի կյանքը փրկելու համար, ի՞նչ արժեք է: Այն արժեք չունի, բայց ամենաթանկ բանն է, որ մենք բոլորս ունենք, այն է, ինչ պետք է ամենից շատ գնահատենք ու խնայողաբար օգտագործենք, որ հնարավորինս շատ մնա: Ինչևէ, այդպես չի ստացվում, ժամանակն ինչպես շարունակելու է, այնպես էլ շարունակում է անցնել, ինչպես ժամացույցի սլաքներն են անցնում տասներկու թվերի մոտով, որոնք որոշում են մեր ժամանակը: Սա Բիլլն է, հնոտ պատկեր իմ հավաքածուից: Նրա հասակը մեկուկես մետրից ավել չի, նա ջութակ ունի, որով ելույթ է ունենում Լիվերպուլի փողոցներում, նա նվագել չգիտի, բայց անկասկած ամենահմայիչ մարդն է, ում երբևէ տեսել եմ, նրա ժպիտն իսկական է ու նա ցանկանում է խոսել քեզ հետ: Մի ահավոր ցուրտ օր ես խոսեցի նրա հետ, միասին մի-մի բաժակ սուրճ վերց...

Apple ընկերության «տիեզերանավը»

Apple ընկերությունը նոր, երկրորդ շտաբ է կառուցում Կալիֆորնիա նահանգի Կուպերտինո քաղաքում: Այս «տիեզերանավ-շտաբը» Ստիվ Ջոբսի վերջին նախագծերից էր: Apple ընկերությունը ողջունել է քաղաքացիների մտահոգությունը բնապահպանական և այլ ազդեցություններով, որոնք շինությունը կարող է ունենալ շրջակա միջավայրի ու քաղաքի վրա: Ընկերության ներկայացուցիչներն ակտիվորեն պատասխանում են իրենց ապագա հարևանների հարցերին: Ջոբսը պահանջել է, որ նոր շտաբի 80%-ը բնություն լինի: Շտաբի տարածքում լինելու է... ավելի, քան 6000 ծառ: Շինությունն ու շինարարական պրոցեսը հավակնում են LEED սերտիֆիկացիա ստանալ՝ որպես շրջակա միջավայրի համար անվտանգ նախագիծ: Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2015 թվականին: Առավել մանրամասն այս ամենի մասին կարող եք կարդալ CNN-ի նյութում : Սա՝ ի ամոթանք նրանց, ովքեր բետոնապատում են կանաչն ու լկտիություն են ունենում պնդել, թե բետոնը բարիք է, բետոնապատումն էլ՝ բարեկարգում:

«Մեր Խոսքը» գրական մրցույթի աշխատանքները

Մրցույթը մեկնարկեց, ահա մասնակից աշխատանքների ցանկը (հեղինակները կբացահայտվեն հետո). « Ընտրություն » « Իսկ ես... ես ի՞նչ » « Ամենակարող սերը » « Առավոտվա հեքիաթը » « Անձրևն ու Հովիվը » « Արցախում էլ լուսաբացը բարի է » Անվերնագիր («Դատարկ լռության մեջ ես ափերս...») « Morts Vivants » « Մակերես » « Եվայի օձը » « Ազնիվ ձեռքեր » « Հավերժ երազ » « Սոխակը » « Մայրամուտից լուսաբաց » « Հանդիպում մանկության ընկերոջ հետ » « Փշրված երազ » « Դնգստող Վնգստանը »   Անվերնագիր («Սկսեց: Միգուցե՝ վերջին անգամ...») « Բարմենը ժպտում է » « Տեխնոլյուցիա » « Իմ ապոկալիպսիսը » Մրցույթի քննարկումներն անց կկացվեն Գրական Ակումբում: Բլոգի հեղինակը, մրցույթի կազմակերպիչն ու ժյուրին պատասխանատվություն չեն կրում պատմվածքների գրական արժեքի համար:

ՄԷԿ ԿԱԴՐ-2012

Մայիսի 24-ից 31-ը ՆՓԱԿ-ում անց է կացվելու «Մէկ Կադր» կարճ ֆիլմերի ամենամյա 10-րդ միջազգային փառատոնը: Որին, ի միջի այլոց, ես էլ եմ մասնակցում՝ իմ «Գարուն ա» Մաշտոցի այգու պայքարին նվիրված ֆիլմով, ինչպես նաև որպես Բորիս Հարությունյանի «Անվերնագիր» ֆիլմի ստեղծագործական թիմի անդամ (պրոդուկցիա, մոնտաժ, ձայն): Փառատոնին աշխատանքներ են ներկայացվելու ամբողջ աշխարհից: Ընթանալու է չորս փուլով՝ «Մեկ կադր մեկ րոպե» (մոնտաժ չպարունակող մեկ րոպեանոց ֆիլմ), կարճ ֆիլմեր, հատուկ ծրագրեր, «Մէկ կադր» ֆորում:

Այս գիշերվա արևի խավարման կադրերը

Այո, «արևի գիշերային խավարում» արտահայտությունն ինձ դուր է եկել, նամանավանդ երբ որոշ մարդիկ լուրջ ընդունեցին այն դիտելու իմ հրավերը: Հետաքրքիր է, որ, օրինակ, ԱՄՆ-ում բոլոր ազգային պարկերում ու նման վայրերում պաշտոնապես դիտումներ էին կազմակերպվել, նախապես ֆիլտր-ակնոցներ էին վաճառվել՝ մարդկանց հետաքրքիր էր, երևույթը նույնիսկ գովազդվում էր: Աջ կողմում պատկերված է արևի խավարման տեսանելիության NASA-ի քարտեզն, իսկ ներքևում՝ մի քանի կադրեր, որոնք նույնպես այստեղից եմ ցրել (հեղինակներն, իհարկե, նշված են). Կիսալուսնաձև ստվերներ, Audrey Shen/Palo Alto, California Tom Bridges/Tokio, Japan Tom Bridges/Tokio, Japan Կիսալուսնաձև ստվերները, թեև ես արևի խավարում իրականում տեսել եմ, ինձ համար նորություն էին: Հետաքրքիր կլիներ խումբ կազմել Հայաստանում, որը կհետևեր նման երևույթների ժամանակացույցին ու դիտումներ կկազմակերպեր:

Արևի խավարում, 20 (21) մայիսի

Լուսանկարը՝ Alexander F. Yuan/AP Շատ շուտով արևի օղակաձև խավարում է լինելու: Ոչ, պետք չի բարկանալ Երևանի երկինքը հենց հիմա ծածկող ամպերի վրա՝ մենք այն չենք կարող դիտել, քանի որ այն տեղի է ունենալու «աշխարհի մյուս կողմում»՝ Չինաստան, Ճապոնիա, Պոլինեզիա, արևմտյան ԱՄՆ, Մեքսիկա: Մեզ մոտ խավարման ամբողջ ընթացքում մութ գիշեր է լինելու: Արևի օղակաձև խավարում տեղի է ունենում այն դեպքում, երբ Լուսինը միայն մասնակի է ծածկում Արևի մակերևույթն՝ իր «խավարած» մասի շուրջը «հրո օղակ» թողնելով: Այս գրառման մեջ պատկերված լուսանկարների խավարումն եղել է ոչ թե այս տարի, այլ 2010-ի հունվարի 15-ին: Լուսանկարներն արվել են Չինաստանում: Արևի խավարման ժամանակացույցը` livestream-ներին ու հրապարակումներին հետևելու համար (ժամերը նշված են UTC-ով, փակագծերում տրված է UTC+4 Yerevan ժամանակը). Խավարման տևողությունը կոնկրետ վայրում. 5 ր 46 վրկ (P1) Մասնակի խավարման սկիզբ. 20:56:07 (00:56:07) (U1) Լիարժեք խավարման սկիզբ. 22:06:17 (02:06:17) Խոշորագույն խավարումը. 23:53:54 (03:53:54) (U4) Լիարժեք խավարմ...

«Մեր Խոսքը» գրական մրցույթ

Հավաքածու բլոգն ու Գրական ակումբը որոշել են միավորել ուժերն ու միասին կազմակերպել «Մեր Խոսքը» գրական մրցույթների շարքը: Ի միջի այլոց, մրցույթի հայտեր հանձնելու վերջնաժամկետն է մայիսի 21-ը: Նյութերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով՝ dakopia[аt]gmail[dоt]com Ժյուրիի ներկայիս կազմը. Գրիշ Դավթյան Արսեն Համբարյան Գիսանե Հովսեփյան Բյուրակն Իշխանյան Բայանդուր Պողոսյան Դօրիան Գոռ Հարությունյան Արմինե Պետրոսյան Հասմիկ Սիմոնյան Անի Հովնանյան Արուսյակ Օհանյան Լիլիթ Կարապետյան Մրցույթի պայմանները, կանոններն ու ընթացակարգն՝ այստեղ :

Բուդդիստական հոգևորականի ուղեղը մեդիտացիայի ընթացքում

Երբ մի տարի առաջ կարդացի BBC-ի նյութը Նյու-Յորքում գիտնական Զորան Յոսիպովիչի ուսումնասիրությունների մասին, միանգամից միտք առաջացավ գրել դրա մասին: Հետո հասկացա, որ եթե ընդամենը BBC-ի հոդվածն եմ թարգմանելու՝ առանց սեփական ասելիքի, ապա դրան չարժի հոդված հատկացնել: Միևնույն է՝ մի օր մեր ինտերնետային լրատվականները կգտնեն այդ հոդվածն ու կթարգմանեն: Այսօր որոշեցի ի վերջո անդրադառնալ Յոսիպովիչի ուսումնասիրությանը, ու անդրադառնալ լիարժեք հոդվածով: Նախ՝

Ինչպես լիցենզավորել բլոգը

Ինչպես խոստացել էի՝ այժմ այն մասին, թե ինչու և ինչպես լիցենզավորել բլոգն (ու ինչ է լիցենզիան ընդհանրապես): Նախ՝ լիցենզիան: Ինչ է այն ու ինչի համար է պետք: Բլոգի լիցենզիան իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է (ֆիզիկական կամ էլեկտրոնային), որը որոշում ու սահմանափակում է տվյալ նյութի դիտումը, կիրառումն ու տարածումը: Երբ գրանցվում եք ինչ-որ կայքում կամ ծրագիր եք տեղադրում, ապա հղման կամ առանձին պատուհանի տեսքով ձեզ ցուցադրվում է դրա լիցենզիոն համաձայնությունը: Սեղմելով «համաձայն եմ», դուք հաստատում եք, որ պարտավորվում եք հետևել լիցենզիայի պայմաններին: Խոստովանեք. դուք երբեք այն չեք կարդում: Փաստորեն, եթե ձեր բլոգում տեղադրվի ճիշտ կազմված լիցենզիոն համաձայնություն, ապա ձեր նյութերից որևէ կերպ օգտվող մարդը պարտավոր է ծանոթանալ նրան ու դրանից հետո կամ լքել ձեր բլոգը, կամ էլ շարունակել օգտվել, բայց պարտավորվելով հետևել լիցենզիոն համաձայնությանը. եթե նա խախտի լիցենզիոն համաձայնությունը, դուք կարող եք նրան կասեցման հրամանով նամակ ուղարկել («cease and desist note»), որին չենթարկվելու դեպք...

Ալան Մուր, «Saga of the Swamp Thing, vol.1»

Swamp Thing, Vol. 1: Saga of the Swamp Thing , հեղինակ՝ Ալան Մուր Իմ գնահատականը՝ 5 աստղ 5-ից Դե, չնայած, որ ես մեծ հավատ ունեմ Ալան Մուրի նկատմամբ, այնքան էլ մեծ սպասելիքներ չունեի «բանջարեղենից մարդու» մտքից: Պատկերացրեք՝ քայլող կարտոֆիլ, բադրջան ու կաղամբ. ընդհանուր դեպքում լուրջ գրականության մասին իմ պատկերացման հետ այնքան էլ չի բռնում: Բարեբախտաբար, Swamp Thing-ն, ինչպես պարզվեց, մամուռից էր ու մաքուր հիասքանչից: Նույնիսկ կոմիքսներ գրելու կարիերայի սկզբում Մուրն իրեն լավագույն ձևով է արտահայտում: Խորը, հուզիչ սյուժեներ (չնայած նրան, որ տեղ-տեղ արտահայտվում է նույն լեկցիա կարդացող տոնը, որը «Promethea»-ի ամբողջ թողարկումներ է փչացրել): Ես «Saga of the Swamp Thing»-ը կարժանացնեմ ամենաբարձր գովասանքին, որին կարող եմ՝ այն Նիլ Գեյմանի «Sandman»-ի հետ համեմատական մակարդակի է (ու վերջինիս հետ կրում է ոճական նմանություններ ու ընդհանուր հերոսներ): Հետաքրքիր է, թե Ալանն ինչպես է հերոսներին խորություն ավելացնում: Սուպերմենը՝ Վաղվա Մարդը, «DC Comics Presents #85: Su...

Պաուլո Կոելիո, «Իմ մտքերը S.O.P.A.-ի վերաբերյալ»

Եթե հիշում եք, Պաուլո Կոելիոն միշտ էլ եղել է այն հեղինակների մեջ, որոնց ես առավել խիստ քննադատության եմ ենթարկել: Ինչևէ, նրա բլոգի հունվարի 20-ի գրառումից դատելով, Կոելիոն արժանի է ամեն տեսակի հարգանքի որպես մարդ: Նա ոչ միայն քննադատում է S.O.P.A.-ն, այլ նաև խոսում արվեստի գործի ազատ տարածման մասին ու նույնիսկ ասում. «ցրե՛ք» իմ աշխատանքները, ես դեմ չեմ: Տխուր է, որ քիչ մարդիկ են հիշում այս հին ասույթը. նկարչի համար ամենամեծ գովեստն այն ժամանակ է, երբ իր նկարը գողանում են ցուցահանդեսից: Հատուկ հայերեն կարդալ ցանկացողների համար թարգմանում եմ հոդվածը հայերեն (համոզված եմ՝ Պաուլոն դեմ չէր լինի):

Ռուշդին ստիպված էր հրաժարվել Ջայպուրի գրական փառատոնի իր ելույթից

Սալման Ռուշդին ներկայացնում է իր «Շալիմար Ծաղրածուն» գիրքը Լուսանկարը՝ Կեն Քոնլիի Երեքշաբթի օրը՝ հունվարի 24-ին, ավարտվեց Ջայպուրի գրական փառատոնն՝ Ասիայում ամենախոշորներից մեկը:  Փառատոնին նախատեսված էր նաև հնդկական ծագման հայտնի գրող Ահմեդ Սալման Ռուշդիի ելույթը: Սալման Ռուշդիի «Սատանայական Տաղեր» վեպն առաջին անգամ տպագրվել է Լոնդոնում 1988 թվականին, բայց նույնիսկ այժմ՝ 2012 թվականին, այն շարունակում է բուռն հակասությունների աղբյուր լինել: Խնդիրը մահմեդական ֆունդամենտալիստների ռեակցիան է. դեռ այաթոլլա Խոմեյնին էր Ռուշդիիին հեռակա կարգով մահվան դատապարտել: «Սատանայական Տաղերն» արգելված է Հնդկաստանում: Փառատոնից առաջ Սալման Ռուշդին տեղեկություններ ստացավ ոստիկանությունից (որոնք, ըստ հեղինակի, կարող են չափազանցված լինել), թե իր նկատմամբ մահափորձ է նախապատրաստվում: Դրա հետևանքով նա որոշեց կասեցնել ոչ միայն Ջայպուրի գրական փառատոնին իր ելույթն, այլ նաև Հնդկաստանով ամբողջ շրջագայությունը:

Բանավեճի արվեստը. 3 «չի՛ կարելի»-ներ

Որոշեցի բանավեճի արվեստի մասին հոդվածաշար գրել: Ի վերջո, հայալեզու շրջանում միայն առանձին անհատներ են նրան տիրապետում գիտակցաբար: Այս անգամ, որքան էլ ոչ տիպիկ լինի ինձ համար, կսկսեմ ոչ թե հիմունքներից, այլ երեք «չի՛ կարելիներից», որոնք այդքան հաճախ են պատահում մեր բանավեճերում: Ցանկացած դեպքում, բանավեճ սկսելուց առաջ անկեղծորեն ինքներդ ձեզ հարց տվեք. ի՞նչ արդյունքի եք ձգտում: Եթե միայն ցանկանում եք ապացուցել, որ ճիշտ եք, ապա մի բանավիճեք: Դուք ճիշտ եք, ու եթե նույնիսկ իրականում ճիշտ էլ չեք, ապա ձեզ հակառակում համոզելը կպահանջի լիքը ավելորդ էներգիա, կարող է առաջացնել վիրավորվածության զգացողություն ու ոռի մրմռալ բանավեճում պարտված կողմի մոտ: Իսկ եթե իրոք ցանկանում եք պարզել, թե երկու և ավելի տեսակետներից որն է ճիշտ, ապա խնդրում եմ, մի օգտվեք հետևյալ փաստարկներից: Ռասսելի թեյաման Եթե ես հայտարարեի, որ Երկրի ու Մարսի միջև էլլիպտիկ շրջագծով չինական թեյաման է թռչում, ոչ ոք չէր կարողանա ժխտել իմ պնդումը, եթե ես բավականաչափ զգույշ լինեի, որ ավելացնեի՝ թեյամանն այնքան փոքր է, որ ա...

Պատկերի վերարտադրում... ուղեղային ալիքներից

2008 թվականին ճապոնական մի շարք գիտահետազոտական հաստատությունների համատեղ հետազոտության թեման էր՝ կարդալ մարդու տեսած պատկերն ուղեղային ալիքները գրանցելու միջոցով:  Փորձի արդյունքների մանրամասն գիտական նկարագրությունն, իհարկե, կարող եք կարդալ այստեղ , իսկ ես պարզապես ցույց կտամ փորձերի արդյունքը պատկերող տեսահոլովակը: Ձախ կողմում փորձի սուբյեկտին ցույց տրված նկարն է, աջում՝ գրված արդյունքը. Ափսոսում եմ, իհարկե, որ վերարտադրման փոքր ճշգրտության հետևանքով անիմաստ կլիներ այս փորձի սահմաններում գրանցել ոչ թե ցուցադրված, այլ երևակայության միջոցով ստացված պատկերներ գրանցել վերստուգման գործնականում անհնարին լինելու պատճառով: Իսկ այժմ Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի գիտնականները մշակել են... վիդեոինֆորմացիան ուղեղային ալիքներից վերարտադրելու հնարավորություն: Ահա տեսահոլովակը, որի աջ կողմում փորձի սուբյեկտին ցուցադրված տեսահոլովակն է, աջում՝ վերարտադրվածը. Իսկ հիմա պատկերացրեք. փորձի արդյունքը, կատարելագործվելուց հետո (իսկ առաջընթացն 2008-ի ճապոնական փորձի համեմատ, կարծում ե...